Քահանան ծեծել է մեքենայի գողին, որը փախուստի էր դիմում վթարի վայրից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում ֆրանսիացի քահանան բռնել է մեքենայի գողության մեջ կասկածվող երիտասարդին, որը փորձում էր փախչել վթարի վայրից,հաղորդում է Past.am-ը՝ հղում անելով՝ Fox 2 Dtroit-ին։
Դեպքը տեղի է ունեցել Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Հունիսի 1-ի երեկոյան քահանա Ժան-Բատիստ Քոմմենսը գտնվում էր Սուրբ Հովսեփ եկեղեցու կայանատեղիում, երբ լսել է անվադողերի ճռռոց և ուժեղ բախման ձայն։ Նա շտապել է դեպքի վայր և տեսել, թե ինչպես է մոտ 18-ամյա երիտասարդը դուրս գալիս վթարված մեքենայից և փորձում փախչել։ Երիտասարդը միայն մեկ կոշիկ էր հագել, հավանաբար մյուսը կորցրել էր բախման պահին։
Ականատեսներից մեկը սկսել է գոռալ, որ փախուստի դիմած երիտասարդին պետք է կանգնեցնել։ Այդ պահին քահանան վազել է նրա հետևից, բռնել նրան և տապալել գետնին։ Նրա խոսքով՝ ստիպված է եղել ուժ կիրառել, որպեսզի կասկածյալը դադարեցնի դիմադրությունը։ Միջադեպի ընթացքում քահանան նաև վնասել է ձեռքը, սակայն հետագայում նշել է, որ վնասվածքը լուրջ չէ։
Քոմմենսը և մեկ այլ ծխական պահել են երիտասարդին մինչև ոստիկանների ժամանումը։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալը, ըստ նախնական տվյալների, գողացված մեքենա էր վարում։ Երբ ոստիկանները փորձել են կանգնեցնել նրան ստուգման նպատակով, նա արագացրել է ընթացքը և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով տուժել է մյուս մեքենայի վարորդ կինը, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կասկածյալի ձերբակալությունից հետո քահանան վերադարձել է տուժած կնոջ մոտ, աղոթել նրա համար և օրհնել նրան։ Դրանից հետո նա գնացել է եկեղեցի՝ մասնակցելու երեկոյան աղոթքին և ընթրիքին՝ համայնքի անդամների հետ։
«Պարզապես ևս մեկ օր Դետրոյթում», — լրագրողներին ասել է Քոմմենսը։
Հետևեք մեզ՝ այստեղ



