Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


«Ինչո՞ւ են մարտական հերթապահությունն անապահով ընտանիքների զավակներն իրականացնում». բաց նամակ՝ Պնախարարին

SOCIETY

Հայոց բանակի սպա Բաբկեն Ղարդյանը, ով մեղավոր է ճանաչվել և ազատազրկման դատապարտվել զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու, զինվորիների միջև տեղի ունեցած միջադեպը թաքցնելու մեջ, բաց նամակ է ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Նամակի տեքստը Past- ին է հանձնել սպայի հայրը՝ Գագիկ Ղարդյանը: Վերջինից տեղեկացանք, որ որդու հարցով իրենք նամակով դիմել են Օհանյանին, խնդրելով հանդիպել՝ խոսելու Բաբկենի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ եւ նախարարից պատասխան են ստացել, որ վերջինս չի ցանկանում հանդիպել եւ խոսել այդ թեմայի շուրջ: Հաջորդիվ նախարարին է դիմել անձամբ կալանավորը, այն էլ՝ բաց նամակով, եւ խնդրել անտարբեր չլինել բանակի սպայի ճակատագրի նկատմամբ, քանի որ ինքը պայքարել է բանակում տիրող հովանավորչության դեմ, օգնել է սոցիալապես անապահով ընտաիքների զինծառայողականներին:

«Միթե Ձեզ չի հետաքրքրում, թե ինչո՞ւ են անապահով ընտանիքների զավակները մարտական հերթապահություն իրականացնում, իսկ պաշտոնավորների եւ հարուստների զավակները միայն թիկունքային զորամասերում են ծառայում, կամ պատահաբար ընկնելով սահմանամերձ զորամաս՝ Ձեր տեղակալների հրամանով շատ շուտ տեղափոխվում են թիկունք կամ թիկունքային «էլիտար» ստորաբաժանումներ: Միթե Ձեզ չի հետաքրքրում, թե ինչո՞ւ դատախազի բարեկամը կարող է մի շարք հանցագործություններ գործել եւ ոչ միայն չդատապարտվել, այլ ապօրինի 2 ամիս բնակվել Ստեփանակերտի ՌՈ բաժնում: Մինչդեռ չքավոր ընտանիքի զավակները թեթեւ վիճաբանության համար կարող են արժանանալ շատ խիստ պատժի: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ Մատաղիսի ՌՈ հենակետի շինարարության համար տրամադրված 21մլն դրամից ծախսվում է ընդամենը 7.8 մլն, իսկ մնացածը գրպանվում է, չի վերանորոգվում անգամ շենքի տանիքը: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ Մարտակերտի ՌՈ բաժնի պետ գնդապետ Արթուր Բալայանը ամիսներ շարունակ 15-20.000 դրամ է հավաքում սպաներից, ինչ է թե պաշտոնը ստանալու համար խոստացել էր շենքը վերանորոգել: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ բանակի համար նախատեսված ալյուրը, որը վաճառքի ենթակա չէ, մի քանի ամիս շարունակ հայտնվում է Ստեփանակերտի քաղաքի մասնավոր հացի փռերում: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ իմ կինը, որը նույնպես զինծառայող էր եւ ծառայում էր Մատաղիսի զորամասում, ինձ ապօրինի ձերբակալելուց հետո զրկվում է մեր միակ բնակարանից, որը տրամադրել էր զորամասը ժամանակավոր կացության համար: Հայտնվելով փողոցում՝ դիմում է գրում զորամասը տեղափոխելու համար, սակայն դիմումը մնում է անպատասխան: Կինս ստիպված լքում է հայրենիքը: Միթե երիտասարդ զինվորական ընտանիքը, որն իր կյանքը նվիրաբերել էր հայրենիքին, արժանի էր նման ճակատագրի»,- Սեյրան Օհանյանի ուշադրությունը վերը նշված խնդիրներին է հրավիրել Բաբկեն Ղարդյանը:

Կապիտանը նամակում շարունակում է պնդել, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Նա նշել է, որ հպարտ է Հայոց Բանակի սպա լինելու համար, որ Հայոց Բանակն իր համար սրբություն է: Մատաղիսի զորամասի ներկա եւ նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանն ու Հարություն Ամիրխանյանը, ըստ կապիտանի, կարող են վկայել իր անբասիր ծառայության մասին:

«Որպես ՀՀ բանակի սպա՝ ես պաշտպանված չեմ նման շինծու քրեական գործից եւ քրեական հետապնդումից: Ես Ձեզ միշտ պարկեշտ մարդ եմ համարել, որպես բանակաշինության գործում մեծ ավանդ ունեցող, կիրթ, բարեխիղճ եւ հայրենասեր անձնավորություն: Ցավոք այսօր ես հիասթափված եւ վիրավորված եմ ձեր մոտեցումից: Իմ խնդրանքը միայն այն է, որ Ձեր պաշտպանության ներքո իմ նկատմամբ օբյեկտիվ դատավարություն իրականացնեն»,- նամակն այս խոսքերով է ավարտել Բաբկեն Ղարդյանը: Մեր կողմից ավելացնենք, որ անկախ նրանից, թե ինչպիսի արձագանք է գտնելու սպայի այս նամակը Սեյրան Օհանյանի կողմից, փաստերը, որոնք բարձրացրել է սպան, ոչ միայն ուշադրության արժանի են, այլեւ՝ նվազագույնը ծառայողական քննություններ նշանակելու հիմք ու առիթ:

Նշենք նաեւ, որ բաց նամակը փոխանցվել է նաեւ խորհրդարանական ուժերին:

Գագիկ Աղբալյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia