Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրն անվճար կդարձնի. Ղահրամանյան
BLOGԵրեկվա բանավեճի քաղաքական հարցերի ու այդ մեկ անձի ստեղծած աղմուկի մեջ աննկատ մնաց այս չափազանց կարևոր տեղեկությունը` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ՋՈւՐԸ ԱՆՎՃԱՐ կդարձնի։ Սոցիալապես խոցելի այս շերտի համար աջակցության այս նախաձեռնությունը կիրականացվի «Աղքատության հաղթահարման» պետական հիմնադրամի շրջանակներում։
Հիշեցնեմ, նույն հիմնադրամի միջոցներով ծայրահեղ աղքատ ընտանիքները կստանան ամսական 150 000-ական դրամ աջակցություն։ Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել
Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել։
Այսօր Հայաստանում 660 հազար մարդ աղքատ է, որից մոտ 200 հազարը երեխաներ են։ Շուրջ 30 հազար մարդ գնտվում է ծայրահեղ աղքատության շեմին։ Այս ծրագրերով Հայաստանում կարճ ժամանակահատվածվում վերացվելու է ծայրահեղ աղքատությունը, իսկ
երկրում աղքատության հաղթահարումը, ինչպես նշել է Սամվել Կարապետյանը, լինելու է իր պատվի հարցը։ Ուժեղ Հայաստանում չի՜ լինելու հացի խնդիր ունեցող մարդ։ Ուժեղ Հայաստան լինելու՜ է։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



