Ուսանողը ատամի ցավով դիմել է ատամնաբույժի և անսպասելիորեն իմացել ծանր ախտորոշման մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
19-ամյա բրիտանացի ուսանող Իթան Հարիսոնը երկար ժամանակ կարծել է, թե իրեն անհանգստացնում են իմաստության ատամները, սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա գանգատների պատճառը բոլորովին այլ է եղել։ Նրա պատմությունը հրապարակել է Mirror-ը։
Մոտ մեկ ամիս շարունակվող ցավերից հետո երիտասարդը դիմել է ատամնաբույժի՝ ակնկալելով, որ անհրաժեշտ կլինի հեռացնել ատամները։ Սակայն ընդունելության ընթացքում բժիշկը նկատել է պարանոցի հատվածում անսովոր մեծացած ավշային հանգույց։ Ինչպես պատմել է նրա մայրը, Իթանի մոտ եղել են նաև այլ ախտանշաններ՝ շնչահեղձություն, ջերմություն և պարանոցի այտուցվածություն, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Հետազոտությունների արդյունքում երիտասարդի մոտ ախտորոշվել է սուր միելոիդային լեյկոզ՝ արյան և ոսկրածուծի հազվադեպ քաղցկեղային հիվանդություն։ Բժիշկների գնահատմամբ՝ ժամանակին հիվանդանոց դիմելը վճռորոշ դեր է ունեցել։ Իթանն արդեն սկսել է բուժման կուրսը և հույս ունի լիարժեք վերականգնվել առաջիկա ամիսների ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



