8-ամյա տղան կոտրել է դասընկերոջ քիթը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Բերեզովսկի քաղաքում դպրոցական տղան խաղահրապարակում ծեծի է ենթարկել իր ութամյա համադասարանցուն՝ կոտրելով նրա քիթը։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով E1.ru տարածաշրջանային պորտալին։
Տուժած աղջկա մայրը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նույն տղան ներգրավվում է նմանատիպ միջադեպում։ Նրա խոսքով՝ աղջիկը խաղում էր շենքի բակում, իսկ տղան այնտեղ էր իր կրտսեր եղբոր հետ։
Կնոջ պատմելով՝ տղան եղբորը սովորեցնում էր հայհոյանքներ, իսկ հետո սկսել էր դրանք օգտագործել աղջկա հասցեին, որը բակում անվաչմուշկ էր քշում։ Աղջիկը դժգոհություն էր հայտնել նրա վարքագծից, ինչից հետո երեխաները բաժանվել էին։
Սակայն որոշ ժամանակ անց նրանք կրկին հանդիպել էին, և նրանց միջև վիճաբանություն էր սկսվել։ Տղան մի քանի անգամ հարվածել էր աղջկան։ Դեպքից հետո շենքի պահակն առաջին օգնություն էր ցուցաբերել տուժածին։
Բժիշկները աղջկա մոտ ախտորոշել էին քթի տեղաշարժված կոտրվածք։ Նա հոսպիտալացվել էր և հիվանդանոցում անցկացրել յոթ օր։
Մոր խոսքով՝ միջադեպից հետո նա դիմել է ոստիկանություն, սակայն սկզբում իր հաղորդումը չի ընդունվել։
Տղայի հայրը պնդում է, որ որդին պատահաբար է հարվածել աղջկան։ Նա նշել է, որ կապ է հաստատել տուժածի մոր հետ և առաջարկել փոխհատուցել վնասը, սակայն առաջարկը մերժվել է։
Բերեզովսկի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից E1.ru-ին հայտնել են, որ երեխաների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ստուգում և հետաքննություն է իրականացվում։
Հետևեք մեզ՝ այստեղ



