Ինքնաթիռի վթարի պատճառով 100 ուղեւորներ մնացել են Լիսաբոնի օդանավակայանում
INTERNATIONAL NEWSԹռիչքի ժամանակ օդանավի վթարի պատճառով միջազգային չվերթի ավելի քան 100 ուղեւորներ մնացել են Լիսաբոնի օդանավակայանում: Մարդիկ արդեն գրեթե 5 ժամ սպասրահում են:
Լիսաբոն-Մայնի Ֆրանկֆուրտ չվերթն իրականացնող Lufthansa ընկերության Airbus А321-ի անձնակազմն արդեն թռիչքուղու վրա աջ շարժիչում խնդիրներ են հայտնաբերել: Օդաչուն վթարային արգելակում է կատարել: Ոչ ոք չի տուժել: Մասնագետները շարժիչում յուղի արտահոսք են հայտնաբերել, ինչից հետո օդանավի հրամանատարը որոշում է կայացրել հետաձգել չվերթը:
Ըստ Lenta-ի, ուղեւորները փոխադրողի կողմից որեւէ աջակցություն չեն ստացել: Lufthansa-ի ներկայացուցիչները չեն կարողանում հստակ նշել, թե երբ եւ ինչպես կլուծվի խնդիրը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



