ՏՀԶԿ-ն իջեցրել Է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները
SOCIETYՏնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) փետրվարի 18-ին իջեցրել Է 2016 – 2017 թվականներին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները: Ընթացիկ տարում համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 3 տոկոս եւ 2017 թվականին կարագանա մինչեւ 3,3 տոկոս, ասված Է կազմակերպության զեկույցում:
ՏՀԶԿ-ի՝ նոյեմբերի կանխատեսումը ենթադրում Էր վերելք համապատասխանաբար 3,3 տոկոսով եւ 3,6 տոկոսով:
Գլոբալ տնտեսության երկարաժամկետ տարեկան միջին աճը կազմում Է շուրջ 3,75 տոկոս, նշված Է հաղորդագրության մեջ: 2015 թվականին աճի տեմպերն ամենացածրն են եղել վերջին հինգ տարվա ընթացքում, իսկ ընթացիկ տարում աճի արագացում չի սպասվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



