Բացահայտվել է ԱՄԷ-ի գաղտնի դերը Իրանի դեմ պատերազմում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հայտնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները շատ ավելի մեծ դեր է ունեցել Իրանի դեմ ռազմական գործողություններում, քան նախկինում հայտնի էր։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ԱՄԷ-ն պատերազմի առաջին օրերից մասնակցել է օդային հարվածներին՝ գործելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համակարգված։
Հաղորդվում է, որ հարվածների թիրախ են դարձել Իրանի ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ Քեշմ կղզին ու Աբու Մուսա կղզին՝ Հորմուզի նեղուցում, ինչպես նաև Բանդար Աբբաս քաղաքը, Լավան կղզու նավթավերամշակման գործարանը և Ասալույեի նավթաքիմիական համալիրը։ Ըստ հրապարակման՝ հարվածների համակարգման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել ԱՄՆ-ն ու Իսրայելը։
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Իրանի պատասխան հարվածների հիմնական ծանրությունը բաժին է հասել հենց ԱՄԷ-ին։ Երկրի տարածքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2800 հրթիռ և անօդաչու թռչող սարք, ինչը գերազանցում է նույնիսկ Իսրայելի դեմ իրականացված հարձակումների ծավալը։ WSJ-ի գնահատմամբ՝ պատերազմը զգալիորեն ամրապնդել է Իսրայելի և ԱՄԷ-ի ռազմաքաղաքական դաշինքը, իսկ Իսրայելը գործընկեր երկրի պաշտպանության համար տրամադրել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգեր և զինվորական ստորաբաժանումներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



