ՏԿԵ նախարարը չի բացառել, որ գազը կթանկանա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք այս պահին բնականոն մատակարարումներ ունենք, մեր գործընկերների հետ ինտենսիվ կապի մեջ ենք, և եթե նույնիսկ ռիսկեր կան, այդ ռիսկերը կառավարելի են Հայաստանի Հանրապետության տնտեսության համար», - այսօր հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից գազի հնարավոր թանկացման վերաբերյալ «Ազատության» հարցին:
Բացառո՞ւմ է արդյոք թանկացումը հարցին՝ նա արձագանքել է. «Մենք երբեք ոչինչ չենք բացառում, բայց պետք է ասեմ, որ մամուլում տասնապատիկ ավելի սարսափելի է ներկայացվում այդ հայտարարությունը և դրա հետևանքները: ... Այդ հայտարարության մեջ ո՛չ գնից, ո՛չ ժամկետներից խոսակցություն չի եղել»:
«Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ, մատակարարումները բնականոն են գնում և մեր պայմանագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը առավելագույնն է անում, որպեսզի սպառողների համար պայմանները լինեն հարմարավետ: Կառավարությունը վստահաբար ունի պլան Բ, բայց մենք այդ կետում չենք, որ պլան Բ-ի մասին հայտարարենք», - «Ազատության» հաղորդմամբ, վստահեցրել է նախարարը:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն օրերս նամակ էր հղել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ զգուշացնելով, թե Մոսկվա կարող է դադարեցնել բնական գազի և նավթամթերքի մատակարարումը Հայաստանին։ «Մենք չենք կարողանա մատակարարել նրանց գազ և նավթամթերք այն գնով, ինչով մենք մատակարարում ենք ներկայումս, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից գնան Եվրամիություն», - պարզաբանել էր ռուս նախարարը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ երեկ Աստանայում հայտարարել է, թե որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստի: «Եվրոպայում գազի գինը շուրջ 600 եվրո է, իսկ Հայաստանի համար՝ շուրջ 150 եվրո», - մասնավորապես ասել է Պուտինը:
Հետևեք մեզ՝ այստեղ



