Aston Martin-ը չինական LeEco-ի հետ համատեղ Էլեկտրամոբիլ կմշակի Rapid S-ի հիմքի վրա
SOCIETYՄեծ Բրիտանիայի Aston Martin ավտոմոբիլային ընկերությունը կենցաղային Էլեկտրոնիկա արտադրող չինական LeEco ընկերության հետ համատեղ կմշակի իր առաջին Էլեկտրամոբիլը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով China Daily թերթի Էլեկտրոնային տարբերակին, նոր ավտոմոբիլի համար որպես հիմք կօգտագործվի Rapid S մոդելը:
Ինչպես սպասվում Է. նախագիծը շուկա դուրս կգա արդեն 2018 թվականին, իսկ բուն Էլեկտրամոբիլը կարտադրվի ընկերության Գեյդոնի գործարանում (Անգլիայի Ուորքշիրի կոմսություն):
«Դա առաջ կմղի Aston Martin-ի Էլեկտրամոբիլների արտադրության նախագիծը»,- մեջբերում Է անում թերթը Մեծ Բրիտանիայի ավտոարտադրողի գլխավոր տնօրեն Էնդի Փալմերի խոսքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



