Էլեկտրաէներգիայի վարձավճարների շուրջ բնակիչների բողոքների հիման վրա ուսումնասիրություն է կատարվում
SOCIETYԷլեկտրաէներգիայի վարձավճարների հետ կապված ՀՀ քաղաքացիների բողոքներն ուսումնասիրվում են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Մենք էլ ստացել ենք նման բողոքներ, հանձնարարված է և ուսումնասիրում են էլեկտրացանցի հետ միասին: Հավանաբար, պատասխան կտրվի և՛ Հայաստանի էլեկտրացանցերի կողմից, և՛ նախարարության կողմից»,- ասաց Զախարյանը:
Հարցին, որ մի խումբ քաղաքացիներ տարբեր սոցցանցերում և ԶԼՄ-ներում փաստարկներ են ներկայացրել, թե էլեկտրաէներգիայի հաշվիչի ցուցմունքն ավելին է, քան իրենց սպառած էլեկտրաէներգիան է, Զախարյանն ասաց. «Ինձ չի թվում, թե նման բան կա»:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



