«Բացարձակ իշխանությունը չարիք է. երկիրը պետք է դուրս բերել վախի ու կեղծ ընտրության մթնոլորտից». Էդմոն Մարուքյան
BLOGՄայիսի 28-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Ապարանում՝ հարգանքի տուրք մատուցելով Բաշ Ապարանի ճակատամարտում նահատակված հերոսների հիշատակին։ Կուսակցության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին հերոսների հուշարձանին և Դրոյի գերեզմանին։
Քարոզարշավի հաջորդ կանգառը Վանաձորն էր։
«Բացարձակ իշխանությունը իսկական չարիք է, և այն սահմանադրական սկզբունքը, որ ոչ մի անձ չպետք է երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնի պետության ղեկավարի պաշտոնը, հավասարապես վերաբերում է թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Նիկոլ Փաշինյանին։ Այդ արգելքը մտցվել է որպես ընդհանուր կանոն, այլ ոչ թե կոնկրետ մարդու դեմ»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ քաղաքացիներին այսօր փորձում են արհեստականորեն կանգնեցնել կեղծ ընտրության առջև՝ գործող ապիկար ղեկավարության և անցյալի ուժերի միջև, որոնք, նրա խոսքով, այլևս երբեք չեն վերադառնալու։ Նա նշեց, որ իշխանությունը մանիպուլյացիայի է ենթարկում հասարակական կարծիքը՝ ասֆալտապատումը հակադրելով ազգային արժանապատվությանը։ Մինչդեռ, ըստ Մարուքյանի, երկիրն ամբողջությամբ ունակ է և՛ պաշտպանելու իր պետական շահերը, և՛ ունենալու բարեկարգ փողոցներ։
«Իշխանությունը և ընդդիմության մի մասը դիտավորյալ հասարակությանն ընկղմում են վախի ու դատարկ բանավեճերի մեջ, իսկ այժմ մեզ փորձում են ներքաշել նոր աշխարհաքաղաքական ցնցումների և ԵԱՏՄ-ի դեմ պատերազմի մեջ»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ նման քայլերը կարող են հանգեցնել գազի գնի աճին մինչև 600 դոլար, ինչը վերջնականապես կխեղդի տնտեսությունը։
Մարուքյանը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է արմատապես բարեփոխել ընտրական համակարգը և բացառել որևէ ուժի միանձնյա իշխանության հնարավորությունը։
Հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամասեր, դրսևորում պետական կամք և քվեարկում «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ վերադարձնելու դիվանագիտության արժանապատվությունը, պաշտպանելու ազգային ինքնությունը և ձևավորելու հավասարակշռված խորհրդարան, որն աշխատում է բացառապես ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ։
Գրառումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից



