«Սուպերմենի» սիրտը զբաղված է (լուսանկար)
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
«Սուպերմենի» դերով հայտնի անգլիացի դերասան Հենրի Կևիլը բացաայտումներ է կատարում իր անձնական կյանքից։ 32-ամյա դերասանը, ով հանդիպում է քոլեջի 19-ամյա ուսանողուհի Տառա Քինգի հետ, Elle ամսագրի հետ հարցազրույցում ասել է, որ չնայած իր և ընկերուհու միջև տարիքային տարբերությանը, իրենք բազմաթիվ թեմաներ ունեն միասին խոսելու։
«Մարդիկ ասում են, որ տարիքն ուղղակի թիվ է և մարդու հասունության նշան։ Սա իսկապես ճշմարտություն է։ Սակայն այս դեպքում նա ուղղակի ֆանտաստիկ է։ Երբ ես հանդիպեցի իմ ընկերուհուն, ես չափազանց վախեցած էի։ Ես ինքս ինձ մտածում էի, խառնաշփոթ մի ստեղծիր քեզ համար»,-ասել է Կևիլը։
Չնայած Կևիլն իրեն շատ հարմարավետ է զգում այս հարաբերություններում, նաև հասկանում է մարդկանց բնական արձագանքը իրենց տարիքային տարբերությանը։ Նա նաև խոստոնաել է, որ նախկինում հանդիպել է իրենից տարիքով մեծ կնոջ հետ։
«Երբ ես 19 տարեկան էի, ես հանդիպում էի 32 տարեկան կոջ հետ»,-ասել է Կևիլը։



1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



