Plagiat-ի զոհերը.Նիկ Էգիբյա՞ն, թե՞ Դան Բալան. ո՞վ ում է կրկնօրինակում. լուսանկարներ
LIFE
Plagiat-ի թեման բավական ակտուալ ու արդիական է, հատկապես մեր հայկական շոու-բիզնեսյան թոհուբոհում:
Այս անգամ Past.am-ը ներկայացնում է Սերժ Գաբյանի կողմից նկարահանված հերթական տեսահոլովակը, որն ակնհայտ Plagiat-ի արդյունք է:
Նիկ Էգիբյան համար նկարահանծ You Got Me High տեսահոլովակը բավական մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում և հասարակության մեջ: Նրա այս տեսահոլովակը շատ նման է Դան Բալանի Chica Bomb տեսահոլովակին:
Աղջկա էրոտիկ պարը, տեսախցիկի հետ երգչի խաղը, մոնտաժային, գունային լուծումներն ու երգի ռիթմերը հուշում են, որ Դան Բալանի տեսահոլովակը հավանեցին նաև հայ ռեժիսորները, մասնավորապես Սերժ Գաբյանը: Տեսահոլովակները բավականին նման են իրար, նույնիսկ երգիչն է խոստովանել, որ աշխատանքները իսկապես նման են իրար, սակայն, ըստ նրա, մինչ այդ երբեք չի տեսել Դան Բալանի տեսահոլովակը:
Պատրաստեց Past.am-ը:




















































