35-ամյա կինը հղիությունը շփոթել է թունավորման հետ. երեխան ուղեղի վնասվածքով է ծնվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայում 35-ամյա կինը, որը չգիտեր իր հղիության մասին, ծննդաբերության առաջին նշանները շփոթել է սովորական գլխացավի և վատ ինքնազգացողության հետ։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով The Sun-ին։
2024 թվականին Լուիզ Էքլսթոնը բնակվում էր մոր հետ՝ Սթոք-օն-Թրենթ քաղաքում։ Նա միայնակ էր և, իր խոսքով, երեխաներ ունենալու ծրագրեր չուներ։ Ապրիլյան մի օր նա դաջվածք էր արել, իսկ երեկոյան ընկերների հետ գնացել էր պանդոկ, որտեղ ալկոհոլային խմիչքներ էր օգտագործել։
Հաջորդ օրը տուն վերադառնալուց հետո կինը գլխացավ ու վատ ինքնազգացողություն էր ունեցել։ Գիշերը նրա մոտ սկսվել են ուժեղ որովայնային ցավեր, որոնք նա սկզբում ընդունել է որպես ցավոտ դաշտան կամ սննդային թունավորում։ Լուիզը մորը խնդրել է շտապօգնություն կանչել։
Շտապօգնության օպերատորը հարցրել է՝ հնարավո՞ր է, որ նա հղի լինի, սակայն կինը բացառել է դա՝ նշելով, որ հակաբեղմնավորիչ ներարկումներ էր ստանում, միայնակ էր և կանոնավոր դաշտանային ցիկլ ուներ։
Սակայն, երբ բուժաշխատողների ցուցումով մայրը փորձել է օգնել դստերը զննման համար, նկատել է երեխայի գլուխը։ Դիսպետչերի ցուցումների օգնությամբ կինը տանը ծննդաբերել է։
Նորածինը ծնվել է հղիության 28-րդ շաբաթում՝ մեկ կիլոգրամից փոքր-ինչ ավելի քաշով։ Ծննդաբերության ընթացքում թթվածնի պակասի հետևանքով երեխայի մոտ ախտորոշվել է ուղեղի վնասվածք։ Նա մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ միացված լինելով արհեստական շնչառության սարքին, ինչպես նաև ստացել է բուժում և արյան փոխներարկումներ։
Լուիզ Էքլսթոնը խոստովանել է, որ ծննդաբերությունից հետո երկար ժամանակ մեղքի զգացում է ունեցել, քանի որ հղիության մասին չիմանալով՝ ալկոհոլ էր օգտագործել և նույնիսկ դաջվածք արել։
Այժմ նրա որդին՝ Լինքոլնը, երկու տարեկան է։ Չնայած բժիշկների ծանր կանխատեսումներին՝ երեխան արդեն կարողանում է նստել, սողալ և շարժվել կահույքի օգնությամբ, սակայն շարունակում է մնալ բժիշկների մշտական հսկողության տակ։
Կինը հատուկ շնորհակալություն է հայտնել իր մորը և շտապօգնության աշխատակիցներին, որոնք օգնեցին փրկել երեխայի կյանքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը
Հետևեք մեզ՝ այստեղ



