Բաշինջաղյան փողոցի հրդեհված բնակարանում հայտնաբերվել է 80-ամյա տանտիրոջ դին
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 18-ին` ժամը 12.30-ին, ահազանզ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 175 շենքի 4-րդ հարկում այրվում է բնակարան, իսկ նեսրում քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37-րդ բնակարանում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալը` մասամբ և ջերմահարվել զգեստապահարանը: Հրշեջ-փրկարարները շքամուտքում հայտնաբերել են տան բնակիչ` 1936թ. ծնված Լ. Հ.-ի դին, որը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը դուրս է բերվել տեղի ուժերով:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



