Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները
SOCIETYՅունիբանկը որոշում է կայացրել անփոփոխ թողնել անշարժ գույքի գրավով սպառողական և հիփոթեքային վարկերի ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքները, որոնք ենթակա էին բարձրացման 2026 թվականի մայիսին։ Հաճախորդների ամսական վճարումները չմեծացնելու նպատակով բանկը մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը կշարունակի կիրառել գործող տոկոսադրույքները՝ չիրականացնելով նախատեսված բարձրացումը։
Միևնույն ժամանակ, այն վարկերի դեպքում, որոնց համար նախատեսված էր հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի իջեցում, Յունիբանկը կատարել է համապատասխան նվազեցում և սահմանված կարգով տեղեկացրել հաճախորդներին։
Յունիբանկը բարձր է գնահատում իր բարեխիղճ հաճախորդների վստահությունը և շարունակում է քայլեր ձեռնարկել վարկավորման բարենպաստ և հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



