Կինը սիրեկանի օգնությամբ սպանել է ամուսնուն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում կինը և նրա սիրեցյալը սպանել են ամուսնուն, որը, ըստ քննության, խանգարում էր նրանց հարաբերություններին, հայտնում է Past.am-ը հղում անելով՝ NDTV-ին։
42-ամյա Մութիամ Ռեդդին անհետ կորել էր մայիսի 18-ին, ինչից հետո նրա կինը՝ Կալպանան, ոստիկանություն էր դիմել անհետացման մասին հաղորդմամբ։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կինը մի քանի ամիս շարունակ սիրային կապ է ունեցել հարևան Գաինի Պանդարի գյուղի բնակչի հետ։
Ըստ իրավապահների՝ երբ Ռեդդին իմացել է կնոջ սիրավեպի մասին, ընտանիքում հաճախակի վեճեր են սկսվել։ Քննության տվյալներով՝ Կալպանան և նրա սիրեցյալը որոշել են ազատվել տղամարդուց։
Ձերբակալվածների խոստովանական ցուցմունքների համաձայն՝ նրանք Ռեդդիին սպանել են Էլգոյ գյուղի ծայրամասում։ Այնուհետև, ըստ քննության, էքսկավատորի միջոցով փոս են փորել դաշտում, այնտեղ թաղել մարմինը և տարածքը ծածկել քարերով ու հողով։
Ոստիկանությունը ներկայում արտաշիրիմում է իրականացրել՝ աճյունները դատաբժշկական փորձաքննության ուղարկելու համար։ Ոստիկանության փոխպետ Վենկատա Ռեդդիի խոսքով՝ քննիչները նաև ստուգում են՝ արդյոք հանցագործությանը ներգրավված են եղել այլ անձինք ևս։
Հետևեք մեզ՝ այստեղ



