«Ես կես թուրք-կես արաբ եմ, բայց ինձ թուրք եմ զգում». ինչո՞ւ Աբրահամ Ռուսոն հանկարծ սկսեց հայալեզու երգեր երգել (լուսանկարներ, տեսանյութ)
LIFE
Openblog.am-ը գրում է.
Օրերս «սիրիահայ» երգիչ Աբրահամ Ռուսոն (Աբրահամ Իփջիյան) ներկայացրեց իր նոր հայալեզու երգն ու տեսահոլովակը: Զարմանալի է՝ տարիներ առաջ իրեն թուրք հռչակած և թրքությամբ հպարտացող Ավրամին ինչը ստիպեց երգել հայերեն:
Openblog.am-ին հաջողվեց «պեղել» երգչի տարիներ առաջ արած հայտարարություններն ու համերգը Թուրքիայում:
Հարցազրույցներից մեկում պարզ է դառնում, որ երգիչը Թուրքիայում էր գտնվում ոմն մեծահարուստ թուրք Մելվուդի հրավերով, ով իբրև թե, պետք է զբաղվեր Ռուսոյի պրոդյուսերությամբ:
Երգչի հարցազրույցում մասնավորապես ասվում է.
«Ուրախ եմ գտնվել եղբայրներիս երկրում, պատրաստվում եմ թուրքերեն ձայնասկավառակ թողարկել: Ինձ Ռուսաստանում և Ուկրանիայում ճանաչում են շուրջ 400 միլոն մարդ, իսկ ինչո՞ւ Թուրքիայում չպետք է ճանաչեն արմատներով թուրք մարդուն»
Այնուհետ՝ Ռուսոն պատմում է իր առաջիկա նախագծերի մասին, որոնք պատրաստվում է իրականացնել Թուրքիայում: Հետո անդրադառնում է մորը և կրկին հանդես գալիս սուտ և շոկային հայտարարությամբ.
«Մայրս արմատներով Դիարբեքիրից է, այնտեղ է ծնվել, բայց հետո տեղափոխվել են Լիբանան և այնտեղ բնակվել: Այսինքն ես կես թուրք-կես արաբ եմ, բայց ես ինձ թուրք եմ զգում: Թուրքիայում չեմ ապրել, բայց ինձ Մոսկվայում Ռուսաստանի Թարքան են կոչում: Նայող մարդը հասկանում է ով ենք, ինչ ենք: Այսինքն մարդու դեմքից, գլխից հայտնի է, թե նա ով է, խոսելուց երևում է»:
Հարցզրույցի ժամանակ Ռուսոն նաև հպարտանում է, որ ինքն ադրբեջաներեն էլ է հասկանում և այս ամեն մեջ՝ գեթ մեկ անգամ չի հիշատակում մեր՝ հայերիս մասին. ուրանում է, որ ինքը հայ է, չի՛ նշում, որ ծնվել է Հալեպում, չի՛ նշում, որ արմատներով հայ է, որ նախնիները գաղթել են Հալեպ՝ հենց թուրքերի պատճառով: (Տարիներ անց Ռուսոն հպարտացավ՝ հայ լինելու համար:




















































