Դիանա Շատվերյան. «Աղջկաս նվերն ամենահուզիչը և տպավորիչն էր»
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Երեկ` Երևանի ռեստորաններից մեկում, դիզայներ Դիանա Շատվերյանը ընկերների և հարազատների հետ միասին նշել է ծննդյան օրը, իսկ BlogNews.am-ի լուսանկարիչը ֆիքսել է երեկոյի հետաքրքիր պահերը:
Դիանայի ծննդյան անակնալները սկսվել են դեռ կեսգիշերից.«Ամուսինս մեր տան բանալիները տվել էր դերասան Ռաֆայել Երանոսյանին, ռեժիսոր Գոռ Մարգարյանին և Զառային: Կեսգիշերին նրանք շամփայնով և տորթով բարձրանում են վերև, որի մասին բնականաբար ես տեղյակ չէի: Ուզում եմ` պատկերացնեք իմ դեմքի արտահայտությունը, երբ գիշերը տեսներկուսին ինչ-որ մեկը փորձում է մեր տան դուռը բացել: Ես ուրախ եմ, որ ինչ-որ բանող չեմ հարվածել նրանց` մտածելով, որ գողեր են»,-հիմա արդեն ծիծաղելով պատմու է Դիանան, ով շատ տպավորվել էր նրանց այցից:
Դիանան ինքն էր զբաղվել ծննդյան ամբողջ դեկորացիայով և ընտրել էր սպիտակի և կապույտի համադրությունը. «Ես առհասարակ սիրում եմ զբաղվել կազմակերպչական հարցերով, կապ չունի դա կլինի իմ ծնունդը, թե իմ ընկերների. դա ինձ համար պարզապես հաճույք է: Այն փաստը, որ ես «Creative Decor»-ում անմիջական կապ ունեմ, բնականաբար դա նպաստեց զարդարմանը: Իսկ կապված տորթի հետ ասեմ, որ այն մատրոշկայի տեսքով էր, ես անկեղծ ասած սիրում եմ այդ ոճը, դրա համար այդ տեսքն ուներ»:
Դիանան երեկոյի ընթացքում կրում էր սպիտակ հագուստ, որի հեղինակն էլ ինքն էր. «Շատ արագ կարեցինք զգեստս, որ այն կարողանամ երեկոյան կրել: Բայց բոլոր հյուրերին չհասցրեցի ասել, որ սպիտակ կրեն: Մի մասին ում հասցրել էին ասել, իրենց հագուստի վրա ունեին սպիտակ դետալ : Օրինակ` դիմահարդար Ագա Քանքանյանը սև հագուստ էր կրել և սպիտակ շարֆ»:
Բոլոր էլ ծննդյան օրը սիրում են նվերներ ստանալ` Դիանան էլ բացառություն չէ, բայց ստացած նվերներից առանձնացրեց դստեր անակնկալը. «Առաջին անգամ նա գիտակցված, որ իմ ծննդյան օրն է մանկապարտեզում խնդրել էր` օգնեն ինձ համար թղթից ծաղիկներ պատրաստել, իսկ բացիկի մեջ հուզիչ բանաստեղծություն էր գրված: Ինձ համար ամենահուզիչ և տպավորիչ նվերն էր: Նա ամեն վարկյան սպասում էր, թե երբ եմ գալու, որ իր ձեռքով ինձ հանձնի»:
Ասում եմ` մարդիկ ամեն տարի իրենց ծննդյան օրը, վերլուծում և գուցե վերաիմաստավորում են իրենց կյանքը: Դիանան դա չի անում միայն իր ծննդյան օրը. «Տարիքային մենք բոլորս էլ փոխվում ենք և տարեց տարի քո իսկ սխալների վրա սովորում ես, հասկանում ես որ ինչ-որ մի բան քո մեջ փոխվել է: Ես միայն կասեմ, որ շատ ուրախ և անմոռաց ծնունդ եմ ունեցել, դրա համար շատ շնորհակալ եմ իմ հազարտներին, ընկերներին և առաջին հերթին ամուսնուս»:
Շարունակությունը՝ այստեղ




















































