Բջջային հեռախոսի հնարավորություններ, որոնց մասին չգիտեիք
LIFEԱհա բջջային հեռախոսի մի քանի ֆունկցիաներ, որոնց մասին գուցե չգիտեիք եւ որոնք ձեզ հաստատ պետք կգան։
1 դեպք՝
112-ը այն համարն է, որը կարող եք հավաքել բջջայինից ծայրահեղ պարագայում։ Այն գործում է ողջ աշխարհում։ Եթե այդ համարը հավաքեք, հեռախոսը կսկսի փնտրել տվյալ տարածքում գործող թեժ գծերը։
Հետաքրքրական է, որ այս համարը կարող եք հավաքել, անգամ եթե հեռախոսը բլոկի մեջ է։
2 դեպք՝
Եթե ձեր բանալիները մնացել են մեքենայի ներսում, իսկ դուռը փակվել է, այս խորհուրդը ձեզ համար է։ Մեքենայի հեռակառավարման վահանակ ունե՞ք։ Եթե այն տանն է, զանգեց տանեցիներից մեկի բջջայինին, մոտեցրեք ձեր հեռախոսը մեքենայի դռանը՝ 30 սմ դռնից հեռու, եւ ասացեք, որ սեղմեն հեռակառավարման վահանակն ու բացեն դուռը՝ մոտեցնելով վահանակն իրենց հեռախոսին։ Դուռը հաստատ կբացվի։
3 դեպք՝
Ինչպես արգելափակել հեռախոսը, եթե այն գողացել են։ Որպեսզի իմանաք ձեր հեռախոսի սերիական համարը, հավաքեք *#06#, էկրանին կհայտնվի 15 թվերից բաղկացած ծածկագիրը։ Յուրաքանյուր հեռախոսի համար այն անհատական է։ Գրեք այն ու պահեք ապահով վայրում։ Եթե հեռախոսը գողանան, զանգեք բջջային օպերատորին ու ասեք այդ ծածկագիրը, որպեսզի ձեր հեռախոսն արգելափակեն։ Անգամ եթե քարտը փոխեն, միեւնույնն է՝ այն չի աշխատի։ Իհարկե, գուցե հեռախոսը չգտնեք, սակայն վստահ կլինեք, որ գողն էլ այն չի կարողանա օգտագործել։
4 դեպք՝
Նրանց համար, ովքեր Nokia են օգտագործել։ Եթե մարկոցը նստել է, սակայն կարեւոր զանգի եք սպասում, հավաքեք *3370#, հեռախոսը 50 տոկոս լիցքավորում ցույց կտա։
Պատրաստեց Past.am-ը:



