31-ամյա կինը տանջել է 4-ամյա աղջկան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մուրմանսկի մարզի Սևերոմորսկ քաղաքում 31-ամյա կինը կասկածվում է իր 4-ամյա դստերը դաժան վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկելու մեջ, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով տարածաշրջանային քննչական կոմիտեն։
Կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի նկատմամբ խոշտանգում իրականացնելու հոդվածով։
Ըստ քննիչների՝ 2026 թվականի փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում կինը Գվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանում պարբերաբար բռնի գործողություններ է իրականացրել իր դստեր նկատմամբ, ինչի հետևանքով երեխան կրել է ֆիզիկական ցավ և հոգեբանական տառապանք։
Ներկայումս իրավապահ մարմինները շարունակում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները, հարցաքննում են վկաներին և իրականացնում անհրաժեշտ քննչական գործողություններ։
Հետևեք մեզ՝ այստեղ



