Yerevan, 20.February.2026,
00
:
00
BREAKING


«Ամեն անգամ` հերթական վեճի ժամանակ, մտածում էի, որ կփոխվի, սակայն...». Ինչո՞ւ Իվետա Եդիգարյանը ամուսնալուծվեց, և ի՞նչը նրան ստիպես մեկնել ԱՄՆ

LIFE

Դերասանուհի, ում մասնագիտական գործունեությունը հաճախ է մարդկանց շփոթության մեջ գցում. ոմանք նրան ճանաչում են որպես դերասանուհի, ոմանք` որպես երգչուհի, ոմանք էլ` որպես հաղորդավարուհի: Տևական բացակայությունից հետո նա կրկին Հայաստանում է ու իր գործունեությունն է ծավալում արդեն հայրենիքում: Նրան գրեթե բոլորը հիշում են իր համար դեբյուտային և կարելի է ասել իր այցեքարտը դարձած հեռուստասերիալով, «Վերվարածներն ընտանիքում»: 

Past.am-ը ներկայացնում է դերասանուհի Իվետա Եդիգարյանի անկեղծ խոստովանությունը` իր ամուսնալուծության, երկրից հեռանալու, ու երկար ժամանակ օվկիանոսից այն կողմ լինելու, այնտեղ գործունեություն ծավալելու մասին որոշ մանրամասներ:

Երեկոյան աշխատելով երևանյան ակումբներից մեկում Իվետա Եդիգարյանը դեռևս չի շտապում վերադառնալ իր դերասանական գործունեությանը, սակայան հրավեր ստանալու դեպքում միանշանակ կընդունի այն: 

«Զարմանալի է այսօր հեռուստաեթերը ուղակի ողողված է դերասանական կրթություն չունեցող մարդկանցով: Գալիս են, երևում են, նկարահանվում են որոշ հեռուստանախագծերում և արդեն աստղ են: Իսկ ահա այն պրոֆեսիոնալ դերասանները, ովքեր բավական երկար տարիների փորձ ունեն ու բավական լուրջ են մոտենում իրենց աշխատանքին, նրանք մնում են ստվերում և այլևս չեն ստանում հրավերներ կամ առաջարկներ այս կամ այն ֆիլմում նկարահանվելու, այդ իսկ պատճառով էլ մնում են ստվերում»: 

Ինչպես արդեն գիտենք դերասանուհին որոշ ժամանակ առաջ ապրում ու ստեղծագործում էր ԱՄՆ-ում: Իր Ամերիկա մեկնելու ու այնտեղ բնակություն հաստատելու, ինչպես նաև աշխատելու մասին, հենց ինքը դերասանուհին երբեք գաղտնի չի պահել և միշտ էլ բարձրաձայնել ու մեկնաբանել է իր ԱՄՆ գնալու մասին լուրերը: 

«Ես կողմնակի գործ չեմ արել, բայց կարողացել եմ գումար վաստակել երգով՝ ռեստորաններում ու ակումբներում աշխատելով: Արդյունքում ես կարողացա այստեղ տուն գնել ու վերանորոգել այն»:

Վերադառնալով հայրենիք` Իվետան զբաղվում է իր նույն գործով` աշխատում է երևանյան ակումբներում ու ռեստորաններում:

Ինչ վերաբերվում է Իվետա Եդիգարյանի անձնականին, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դերասանուհին ամուսնացած է եղել ու ունի դուստր իր նախկին ամուսնուց: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադառնալով իր կյանքի, թերևս, ամենացավոտ թեմաներից մեկին դերասանուհին նշել է.

«Ամուսնուս շատ եմ սիրել ու չեմ թաքցրել, պարզապես տարիների ընթացքում հասկացա, որ մենք տարբեր մարդիկ ենք: Մեր ընտանիքում ամեն անգամ` հերթական վեճի ժամանակ, մտածում էի, որ կփոխվի, ամեն բան իր տեղը կընկնի, բայց մեր տեսակների տարբերությունից տարինների ընթացքում հակասությունները ավելի էին շատանում: Իհարկե, ես չէի ցանկանա, որ այսպես լիներ, քանի որ ինձ համար միշտ ընտանիքս եղել է առաջին տեղում, բայց ընթացքում ես հասկացա, որ ավելի է լավ  է նորմալ բաժանվել, քան աղջիկս ապրի անառողջ մթնոլորտում: Ինձ համար տանը երջանկություն ունենալը ամեն ինչ է»:

Չնայած այն փաստին, որ Իվետան արդեն հասցրել է ամուսնանալ ու ամուսնալուծվել, այնուամենայնիվ նա երբեք հույսը չի կորցնում, որ կրկին կհանդիպի այն տղամարդուն, ում հետ կզգա կատարյալ երջանկության բերկրանքը:

«Ինչու ոչ, ես դեմ չեմ դարձյալ ամուսնանալ և երեխաներ ունենալ, պարզապես այդ հարցը թողել եմ Աստծո կամեցողությանը: Պարզապես գիտակցում եմ, որ երկրորդ անգամ ավելի զգույշ պետք է քայլեմ: Իմ կողակիցը պետք է ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին, որ կամ»:

 

 

Պատրաստեց Past.am-ը:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue