Անվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան
BLOGԱնվարան գնացեք ընտրության: Ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ:
2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը ստացել է մոտ 885.000 ձայն: Դա կազմում էր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 34%~ը: Ընտրողների շուրջ 52%~ը չի մասնակցել ընտրությանը:
2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն ստացել է մոտ 688.000 ձայն կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 27%-ը: Ընտրողների շուրջ 50%-ը չի՛ մասնակցել ընտրությանը:
Մեծ հավանականությամբ, 2026թ, հունիսի 7-ի ընտրություններում, 2021թ. համեմատ, ՔՊ-ն զգալիորեն ավելի քիչ ձայն կստանա: Իսկ նրա լիարժեք պարտության ու անցնցում հեռացման համար, կարևոր է բոլոր ընտրողների ակտիվ մասնակցությունը:
Եթե 2018թ և 2021թ, մեծ լիներ քվեարկության մասնակցությունը՝ ՔՊ-ն կստանար ցածր տոկոսներ և հնարավորություն չէր ունենա դավադրաբար հանձնել Արցախն ու լրջագույն վտանգի ենթարկել Հայաստանը:
Ընտրության իրավունք ունեցող հարգելի քաղաքացի,
Համարեք, որ ձեզանից յուրաքանչյուրը կայացնելու է ճակատագրական որոշում: Ընտրության չգնալը ևս որոշում է, բայց ի վնաս Հայաստանի: Պետք չէ մեղադրել ՔՊ ընտրողներին կամ երկիրը կործանող կառավարիչներին, եթե ինքդ չես գնալու ընտրության:
Ուղղակի պետք է գնալ և քվեարկել ընդդեմ գործող կառավարիչների վերարտադրմանը:
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Unisport – Armenian Futsal Cup holder
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



