Կառավարությունը հաստատեց Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոնի ստեղծման նախագիծը
POLITICSՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվելու է «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական նպատակներն են լինելու՝ բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը, հիվանդությունների կանխարգելումը, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունը և սպասարկումը:
Նրա խոսքով՝ ներկայում ՀՀ Արարատի մարզի Լանջազատ և Բարձրաշեն համայնքների բնակչության բժշկական սպասարկումն իրականացվում է «Արևշատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, ինչը սպասարկման արագության ու արդյունավետության հարցում խնդիրներ է առաջացնում վերոնշյալ համայնքների բնակչության համար: «Լանջազատ և Բարձրաշեն համայնքների բնակչության թիվը շուրջ 2500 է: Արևշատի առողջության առաջնային պահպանման կենտրոնից դրանք գտնվում են 5-8 կմ հեռավորությամբ: Տեղանքի ռելիեֆը բարձրադիր է, ինչի պատճառով ձմռան ամիսներին ճանապա րհները դառնում են անանցանելի»,- ասաց Հովհաննիսյանը:
«Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման նպատակով բանակցություններ են անցկացվել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել նախագիծը: ՊՈԱԿ-ը կսպասարկի Լանջազատ և Բարձրաշեն համայնքների բնակչությանը:



