Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
BLOGԱրցախի «ինքնորոշումից ու հայանպաստ» լուծումից, Աջափնյակի հիասքանչ մետրոյի գործարկումից, Աշտարակի՝ ակադեմիապես գերհագեցած քաղաքի կառուցումից, Գյումրու չոր նավահանգստի շահագործումից, ArNA ազգային ավիաընկերության ակտիվ ուղևորափոխադրումներից և այլ խոշոր ու եկամտաբեր նախագծերից հետո, ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար»:
Նա գործից անտեղյակ հասարակության վրա, քվեի դիմաց՝ հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել:
Նիկոլի կառավարությունն առաջարկում է հայկական ծիրանը, պոմիդորը, ելակը, ծաղիկները, ձուկը, հանքային ջրերը, օղին, գինին, կոնյակը, քաղցրավենիքը և այլ ապրանքները՝ Թուրքիայով արտահանել դեպի Եվրոպա:
Սա նման է Աջափնյակի մետրոյի պատմությանը, որ բոլորն ուզում են կառուցել, շատերը չգիտեն, թե ինչպես, և միայն մասնագետները գիտեն, որ հնարավոր չէ:
Դնենք մի կողմ, որ Կարս-Ախլքալակ երկաթգծով, հայկական բեռները, միշտ էլ կարող էին առանց խոչնդոտ գնալ, ուր ուզեին: Խնդիրն այն է, թե ու՞ր գնան, և ո՞վքեր են Եվրոպայում կամ Թուրքիայում դրանց գնորդները:
Կարողանալու՞ են գնորդներ և շուկաներ գտնեն խեղճ տնտեսվարողները: Իսկ այդ կարևորագույն հարցում Նիկոլի կառավարությունն անզոր է: Նա միայն քանդում է գործող շուկաներն ու անվտանգային համակարգերը:
Բայց նորը ստեղծելը նրա գործը չէ: Իր գործը միայն քանդելն է:
Հ.Գ.
Եվրոպայում արդեն շրջում է պատերսզմի, ինչպես նաև տնտեսական ու արժեքային ճգնաժամերի ուրվականը:
Չեմ հասկանում, Հայի բա՞խտ է այդպիսին, թե՞ խելքը: Բարիք և աջակցություն փնտրել այնտեղ, որտեղ այն այլևս չկա:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



