Քաղաքագետ. Իրանը կարող է «ոչնչացնել» ԱՄԷ-ն պատերազմի դեպքում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր և միջազգային հարաբերությունների փորձագետ Ջոն Միրշայմերը հայտարարել է, որ եթե Արաբական Միացյալ Էմիրությունները ներգրավվեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններում, ապա Թեհրանը կարող է ծանր հարված հասցնել այդ երկրին։ Այս մասին հայտնում է Clash Report-ը։
Փորձագետի խոսքով՝ եթե նույնիսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը միասին չեն կարողացել հաղթել Իրանին, ապա ԱՄԷ-ն առանձին չի կարող դիմակայել նրան։ Միրշայմերը նշել է, որ նման սցենարի դեպքում Իրանը, ամենայն հավանականությամբ, կհարվածի Էմիրությունների էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ երկրի տնտեսության և անվտանգության համար։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄԷ-ն կարող էր ներգրավված լինել Իրանի տարածքում իրականացված մի շարք հարվածներում։ Հրապարակման համաձայն՝ հնարավոր թիրախներից մեկը եղել է Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



