Այսօր վերջին զանգ է, և մեր շրջանավարտներին շնորհավորելու ամենալավ ձևը մեր ապրելու ոճն է. Մհեր Ավետիսյան
Այսօր վերջին զանգ է, և մեր շրջանավարտներին շնորհավորելու ամենալավ ձևը մեր ապրելու ոճն է։
Մեր շրջանավարտները, ինչ էլ նրանց ասենք, միևնույնն է, օրինակ են վերցնում մեզանից՝ ինչպես ենք մենք ապրում, ինչպես ենք իրար հետ խոսում, ինչպիսի քաղաքական, մշակութային և ընդհանրապես արարքային կյանքում շփման լեզու ու ձև ունենք։
Կարող ենք գեղեցիկ խոսքեր նվիրել մեր շրջանավարտներին, բայց նրանք իրականում տեսնում են մեր գռեհիկ, լկտի, մեկը մյուսին վիրավորելու ապրելակերպը։ Եվ նրանք կվերցնեն այն, ինչ տեսնում են, ոչ թե այն, ինչ մենք որպես գեղեցիկ խոսքեր հրապարակում ենք։
Եկեք այնպես ապրենք, այնպես շփվենք իրար հետ, ինչպես ցանկանում ենք, որ լինեն մեր հաջորդ սերունդները, մեր երեխաներն ու ապագա սերունդները.
Սիրե՛լի շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս հուզիչ ու խորհրդավոր օրվա առթիվ։ Թող ձեր ճանապարհը լուսավորվի գիտելիքով, բարությամբ և ներքին ուժով։
Շնորհավոր վերջին զանգի տոնը՜ Ջեզ կանաչ ճանապարհ:
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank
5
Ucom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia



