Վարչախումբը անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների
POLITICSՆախընտրական քարոզարշավի այս վճռական փուլում գործող վարչախումբը, կանխազգալով իր մոտալուտ պարտությունը և չբավարարվելով քաղաքական մրցակիցների հանդեպ բռնության անթաքույց կոչերով, անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների:
Մասնավորապես, արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ընտրությունների ազատության և արդարության խախտման առավել աղաղակող դեպքերից է և բացահայտ հարցականի տակ է դնում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների կարողությունը:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի այս բիրտ փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը:
Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին, դատարաններին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` տուրք չտալու գործող վարչախմբի` ակնհայտորեն ապօրինի և հակապետական ճնշումներին, և իրականացնելու արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները: Մենք նաև դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկելու վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



