Ռոբերտ Ամստեդամը՝ իր ու Էփշտեյնի իբր կապի վերաբերյալ ՔՊ-ականների «բացահայտման» մասին
BLOGՌոբերտ Ամստեդամը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՀՀ իշխանությունների հերթական բացահայտ սուտն ու հուսահատ «սև PR»-ը. Ընտրական մանիպուլյացիաների և իրենց ավտորիտար գործելաոճի բացահայտումից սարսափած՝ իշխանական քարոզչամիջոցներն անցել են անձնական վարկաբեկման էժանագին մեթոդներին ու սկսել են իմ անցյալի վերաբերյալ հեքիաթներ հորինել։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես երբևէ որևէ առնչություն, կարգավիճակ կամ համագործակցություն չեմ ունեցել պարոն Էփշտեյնի հետ։
Այս խղճուկ հորինվածքի միակ նպատակը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունների վերաբերյալ մեր փաստաբանական թիմի հետաքննությունից։ Բայց իզուր են փորձում. մեզ կեղծիքով չեն լռեցնի։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



