Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տարանջատելու հարցը կառավարության նիստի օրակարգում է
POLITICSՀՀ կառավարության` փետրվարի 18-ի նիստում քննարկվելու է արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները տարանջատելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի փետրվարի 18-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի Հանրապետություան կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները: նախագիծը ներկայացնելու է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտների տարաջատվելուց հետո Տարածքային կառավարման նախարարության պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին. նախարար կնշանակվի ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը:



