Նայելով այս 39 տարեկան տղամարդու աչքերի մեջ, բժիշկը աթոռից ընկավ, ի՞նչ է սա
SOCIETYՑինցինատիից 39-ամյա Չադ Բրոշենը շատ է սիրում դայվինգով զբաղվել, նա փորձում է հնարավորինս հաճախ մարզվել։ Ակնոցներով ջուրը սուզվել անհարմար է, դրա համար նա հատուկ կոնտակտային լինզաներ է կրում։

Համաձայն դրանց արտադրողների՝ դրանք կարելի է 30 օր շարունակ օգտագործել, անգամ գիշերները չհանել։ Չադը, ով տեսողության հետ խնդիրներ ունի, մտածել է, որ հարմար տարբերակ է։ Սակայն մի ամսից նա անչափ զղջալու է։ Սկզբում նրա աչքը պարզապես քոր էր գալիս։ Սակայն մի օր, առավոտյան արթնանալով, նա հասկացավ, որ ամեն ինչ լուրջ է, ցավն անտանելի էր դարձել։

«Թվում էր, որ ինչ-որ մեկը սուր եղունգով քերում է աչքս»։ Երբ նա գնաց բժշկի, վերջինն ապշած էր։ Ի վերջո բժիշկը եզրահանգեց նրան, որ Չադը, լինզաները չհանելով, լրջագույն վարակ էր անցկացրել աչքի մեջ։ Բակտերիան այնքան խորն էր ներխուժել աչքի մեջ, որ ամբողջովին քայքայել էր այն։ «Մարդիկ, ովքեր չեն հանում լինզաները անգամ գիշերները, իրենց աչքերը լրջագույն վտանգի են ենթարկում»,- ասում է բժիշկը։

Իսկ Չադի ձախ աչքը ամբողջովին կուրացել է։ Նա հիմա, հասկանալով իր ճակատագրական սխալը, բոլորին խորհուրդ է տալիս հանել լինզաները գիշերները, դրանք միշտ մաքուր պահել։
Պատրաստեց Past.am-ը:



