Այս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել. Գագիկ Ծառուկյան
BLOG44-օրյա պատերազմին և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաների հետ բարձրացել ենք Հատիսի բարձունք։ Տարիների ընթացքում նրանցից շատերի հետ ձևավորվել են ոչ միայն ջերմ հարաբերություններ, այլև իսկական ընկերություն ու հարազատություն։
Այսօր նրանցից յուրաքանչյուրն իր մասնակցությունն է բերում Հատիսի բարձունքում կառուցվող Քրիստոսի արձանի աշխատանքներին՝ հավատալով, որ այն դառնալու է ազգային վերածննդի, միասնության և հավատքի խորհրդանիշ։ Այս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել։ Այսօր էլ նույն ուժով ու կամքով շարունակում են ապրել, արարել և հավատալ վաղվան։
Ես միշտ ասել եմ՝ երբեք չպետք է կոտրվել։ Պետք է առաջ գնալ, ընտանիք կազմել, արարել, ապրել ու հավատալ սեփական ուժերին։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



