Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա․ Վահե Հովհաննիսյան
BLOGԱմենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները
Ինչո՞ւ է Նիկոլը որպես իր նախընտրական հիմնական ուղղություն ընտրել 3 խոշոր ազդեցիկ ուժերի՝ իբր դրսի ազդեցության տակ գտնվելու և Հայաստանի վրա հիբրիդային ազդեցության գաղափարը։
Շատ պարզ պատճառով. որ քողարկի իրական ազդեցության պատկերը։ Ինքն ու իր թիմն են դրսի ազդեցության տակ ։ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա։ Մնացածը հեքիաթ է։
Ինչ վերաբերում է հիբրիդային ազդեցությանը և կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմանը, ապա դա նույնպես հենց Նիկոլի թիմի համար է արվում, և լավագույն ազդեցությունը երեկվա ռուսալեզու «The Insider»-ի հրապարակումն էր։ Ծայրից ծայր սուտ տեղեկություն, որն իշխանության առաջին դեմքերից սկսած մինչև հանրային մամուլ տարածեցին։ Սպասեք միջազգային եվրատերերից SMS-ով ապրող շրջանակների պուլտով կառավարվող հիստերիային։ Բայց լուրջ մի ընդունեք։
Ի՞նչ պետք է անենք մենք՝ մեծացնենք հայկական գործոնը։ Դրսի գործոնների չեզոքացման միակ ճանապարհը հայկական գործոնի ուժեղացումն է։
Դրա ռեսուրսը, պոտենցիալը ունենք, եթե մեր հասարակությանը կարողանանք բացատրել, որ վաղը երբ էլի ենթարկվենք հարձակման, ագրեսիայի, էթնիկ զտման փորձերի, դրանցից միայն ցավակցական հեռագրեր և երկուստեք զսպվածության կոչեր ենք ստանալու։ Ուրիշ ոչինչ։ Քարոզարշավի առաջիկա շաբաթներին շեշտադրումը պետք է արվի հայկական գործոնի վրա. ռուսական, բելառուսական, ամերիկյան, եվրոպական... և այլ իբր ազդեցություններ, դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են, ժամավաճառություն։ Կա պարզ ընտրություն՝ հայկական գործոն-նոր իշխանություն, և այս իշխանությունը՝ իր ադրբեջանական գործոնով։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



