Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Ոչ մի կախարդանք. ինչպե՞ս է խցանը մտնում շշի մեջ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ դուք գնում եք մի շիշ գինի, պատրաստ եղեք խմել ամբողջ պարունակությունը մեկ երեկոյի ընթացքում: Ի վերջո, այն բացելուց հետո դուք չեք կարողանա նորից խցանը հետ մղել շշի բացվածքի մեջ: Ճիշտ է, հիմա արդեն կան համապատասխան փակիչներ, բայց դրանք նույնական չեն գինու խցանին:

Իսկ ինչպե՞ս են դա անում գինեգործները: Ինչպե՞ս են անտեղավորելին տեղավորում, ինչպե՞ս են գինու խցանները մղվում շշերի մեջ, եթե դրանց տրամագիծը շատ ավելի մեծ է, քան շշի պարանոցը: Իրականում այստեղ ոչ մի կախարդանք էլ չկա: Մաքուր ֆիզիկա է:

Հաջորդ անգամ, երբ բացեք գինու կամ շամպայնի շիշը, ուշադրություն դարձրեք նրան, որ խցանն աստիճանաբար ընդարձակվում է, երբ դուրս է գալիս շշի պարանոցից: Այն կարող է մոտ մեկուկես անգամ ավելի մեծ լինել, քան շշի պարանոցը. վերջինիս տրամագիծը 18 մմ է, իսկ խցանինը՝ 24 մմ։

Հայտնի է, որ խցանածառի կեղևից ստեղծված խցաններն ունեն լավ առաձգականություն և կարող են սեղմվել իրենց լայնության մոտավորապես կեսի չափով՝ առանց ճկունության կորստի: Դա է այն պատճառներից մեկը, որ հենց նման խցաններ են սկսել օգտագործել գինու շշերը կնքելու համար։ Խցանափայտն ունի խիտ կառուցվածք, որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել թթվածնի մուտքը շշի մեջ և, հետևաբար, երկար ժամանակ պահպանել գինու համն ու որակը: Խցանափայտի մեկուսիչ հատկությունները նաև կանխում են խոնավության ներթափանցումը գինու մեջ, ինչը ևս պաշտպանում է այն փչանալուց: Բացի դա, բնական խցանը քիմիական ռեակցիայի մեջ չի մտնում գինու հետ, ինչը թույլ է տալիս գինուն պահպանել իր բնական համն ու բույրը: Արդյունքում խցանածառի կեղևից պատրաստած խցանով պատշաճ կնքված շիշը կարող է պահպանվել տասնամյակներ շարունակ՝ չկորցնելով իր որակները:

Բացի այդ ամենը, խցանափայտի խցանների օգտագործումն էկոլոգիապես ավելի մաքուր է, քան պլաստիկների օգտագործումը, քանի որ դրանք պատրաստված են վերականգնվող ռեսուրսից՝ խցանի ծառերի կեղևից: Գումարած այս ամենին՝ այդ բնական խցանը ունի լավ ջերմամեկուսիչ հատկություն, որն օգնում է պահպանել կայուն ջերմաստիճան շշի ներսում:

Հիմա ամենահետաքրքիրը. ինչպե՞ս են լայն խցանները մղվում շշի բարակ պարանոցի մեջ: Նախքան այն շշի մեջ դնելը, խցանը սեղմվում է հատուկ մեքենայի միջոցով՝ նրանից հեռացնելով ավելորդ օդը, այնուհետև մամլիչով խրվում է պարանոցի մեջ։ Էլաստիկությունը բարձրացնելու համար այն կարելի է նախ մշակել գոլորշով կամ եռացող ջրով և միայն հետո ենթարկել վերը նկարագրված մանիպուլ յացիաներին: Հենց խցանը մտնում է շշի մեջ, այն սկսում է ընդարձակվել՝ ընդգրկելով շշի ամբողջ պարանոցը, և սերտորեն նստել ներքին պատերին՝ հուսալիորեն պաշտպանելով շշի ներքին պարունակությունը արտաքին գործոններից:

Փրփրուն գինիների համար խցանները մի փոքր տարբերվում են, դրանք սնկի տեսք ունեն, բայց դրանց՝ շշի պարանոցի մեջ հրելու գործընթացը մոտավորապես նույնն է։ Ի դեպ, նշենք, որ այս դեպքում հաճախ օգտագործվում է նաև պլաստիկը: Խցանի ձևն ապահովում է բեռնարկղի ներսում անվտանգ տեղավորում և թույլ չի տալիս, որ այն պատահաբար դուրս թռչի ուժեղ ներքին ճնշման պատճառով: Այդուամենայնիվ, հուսալիության համար փրփրուն գինիների շշի գլխի հատվածը նաև լրացուցիչ ամրացվում է մետաղալարե շրջանակով՝ մյուզլով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME Sector