Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա Կոստանյան
Ինձ համար ամենացավալին միայն այն չէ, որ նիկոլն ատելություն է տարածում հայերի մեջ, հանում մեկը մյուսի դեմ, էլ ավելի պառակտում, այլ այն, որ արդեն ութ տարի շարունակ ԱՐԱԿԱՆ սեռի ներկայացուցիչ հանդիսացող այս տղամարդ կոչեցյալը (էս բառում -ղա-ն կհանեի, կթողնեի տմարդ) Հայաստանի դեմքն է, կերպը, մասնավորապես արական սեռի պատկերը` ղժղժան, հիստերիկ ձայնով, որ կարող է հարձակվել մարդկանց վրա ու հաթաթա տալ` պաշտոնեական դիրքի լծակներով օժտված սպառնալով ՈՉՆՉԱՑՆԵԼ: Ատելությունն ունի հենց այս կերպը, ձևը, տեսքն ու ձայնը, սրանից էլ ավելի «լավ» ոչ ոք 30 տարվա մեջ չէր կարող այնքան ատելություն սերմանել ու խորացնել, քան դա արեց ու անում է նիկոլ փաշինյան «քաղաքական այլանդակությունը»:
Ցավում եմ, որ իմ տղեն ամեն օր տեսնում ու լսում է սրա նմանի տեսքն ու ձայնը, վստահ եմ տվածս դաստիարակության վրա, որ զերծ կմնա էսպիսին դառնալուց, բայց որքանները գուցե ձախողեն իրենց երեխաներին զերծ պահել այս տեսակի ազդեցությունից: Ահռելի մեծ ջանք ու եռանդ պետք է ներդնենք, երիտասարդ սերնդին բացատրենք, որ էս տեսակը սխալ է, սա զզվելի, եղկելի, մերժելի օրինակ է, ու ոչ մի կերպ չպիտի դառնա օրինաչափ: Շատ, չափազանց շատ խոսեք ձեր երեխաների հետ, բացատրեք, որ երբեք ու ոչ մի պարագայում չկարծեն, թե նիկոլ փաշինյանը կարող է համարվել «էլիտա» ու լինել օրինակելի կերպար:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



