Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Տիգրան Սարգսյանի քաղաքական «օֆշորը»

POLITICS

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, եւ նրանք պայմանավորվել են հաճախ հանդիպել: Տիգրան Սարգսյանի այդ հանդիպման մասին հաղորդագրությունը ՀՀԿ-ում բավական արագորեն տարածում էին կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, որոնք, այսպես ասած, պատկանում են «ոչ հին գվարդիային», եւ որոնք Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության կազմում, այսպես ասած, նրա թիմն էին համարվում:

Այն, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի, ըստ էության, ԵՏՄ կառավարության ղեկավարի պաշտոնին հայտնվելով՝ Տիգրան Սարգսյանը առնվազն որոշակիորեն վերականգնում էր իր գործոնը հայաստանյան քաղաքական կյանքում՝ կասկածից վեր էր: Մեդվեդեւի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման հայաստանյան սոցցանցային տարածումներից կարելի էր եզրակացնել, որ առնվազն քարոզչական մակարդակում Տիգրան Սարգսյանն իր նոր դերակատարումը օգտագործելու է այդ գործոնի ակտիվության համար:

Թե ինչքանով նա իրապես կարող է ազդեցիկ լինել, ինչքանով նա կարող է իրապես իր նոր պաշտոնը օգտագործել Հայաստանում ազդեցության համար՝ բնականաբար, շատ դժվար է ասել, քանի որ այստեղ ամեն ինչ կախված է եւ՛ Սերժ Սարգսյանի ցանկություններից ու մտադրություններից, եւ՛ նաեւ առաջին հերթին Ռուսաստանի: Եթե Ռուսաստանը չցանկանա, որ Սերժ Սարգսյանը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը օգտագործի ներքաղաքական նկատառումներով, ապա դա բնականաբար տեղի չի ունենա: Սակայն շատ հավանական է, որ այս հարցում Ռուսաստանը, եթե անգամ ինքը չփորձի հենց Տիգրան Սարգսյանին ներգրավել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու իր ակտիվ գործիքակազմում, ապա առնվազն դեմ չի լինի, որպեսզի Սերժ Սարգսյանը այդ ձեւով իրականացնի իր մտադրությունները: Իսկ թե ինչ մտադրություններ կարող է ունենալ Սերժ Սարգսյանը՝ սա արդեն ավանդաբար պարզ է դառնում միայն վերջին ժամերին կամ րոպեներին:

Երեւի թե մի բան հստակ է, որ շատ քիչ է Տիգրան Սարգսյանի, այսպես ասած, անմիջական ներգրավվածության հավանականությունը, քանի որ նա դեռեւս չորս տարի պետք է զբաղեցնի իր, այսպես ասած, վարչապետական պաշտոնը: Մյուս կողմից, սակայն, փետրվարի 12-ի ելույթը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ներիշխանական որոշակի երկարաժամկետ վերադասավորումների, եւ այս իմաստով Տիգրան Սարգսյանի 4 տարին կարող է լիովին տեղավորվել Սերժ Սարգսյանի ժամկետների մեջ:

Սերժ Սարգսյանը երեւի թե որոշել է Տիգրան Սարգսյանին պահել օպտիմալ հեռավորության վրա՝ ոչ օվկիանոսից այն կողմ, բայց նաեւ ոչ Հայաստանում: Այլ կերպ ասած, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի պաշտոնը այս իմաստով դառնում է նախկին վարչապետի համար յուրօրինակ քաղաքական «օֆշոր», այսպես ասած՝ ազատ քաղաքական գործունեության գոտի:

Այս տեսանկյունից, հայաստանյան իշխանական համակարգին վաղուց բնորոշ է որոշակի մեխանիզմ՝ Հայաստանում, մեղմ ասած, խնդրահարույց ճանապարհով կուտակած կապիտալը դուրս հանել դեպի օֆշորային գոտիներ, գրանցել այնտեղ, իսկ հետո արդեն, այսպես ասած, լվացված ու մաքրված վերադարձնել Հայաստան տարբեր բիզնեսների նպատակով:

Երեւի թե տնտեսական այդ մեխանիզմը փորձ է արվում կիրառել նաեւ քաղաքականության մեջ եւ «օֆշորներով» անցկացնել նաեւ քաղաքական ռեսուրսները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"