Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Կոռուպցիայի պետաիշխանական դիմագծի մերօրյա դրսեւորումները

POLITICS

«Առավոտ» թերթը ներկայացրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հոդվածը.

Ի՞նչ են վկայում «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի եւ ԱՄՆ «Ազատության տուն» կազմակերպության հետազոտությունների հիման վրա կատարված   դիտարկումները:

Նախ` ուշագրավ է, որ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ուսումնասիրման առարկա դարձած 102 երկրից միայն 17-ում է, որ պետական իշխանության կոռուպցիայի մակարդակը 20 տոկոսից ցածր է, եւ միջին թիվը 13.5 տոկոս է: Ամենացածր կոռումպացված երկրների առաջին հնգյակում են Դանիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան եւ Ֆինլանդիան:

Երկրորդ` թվով 14 երկրներում կոռուպցիայի միջին մակարդակը կազմում է 30.14 տոկոս: Այս խմբում է նաեւ ԱՄՆ-ը, որտեղ պետական իշխանության կոռուպցիայի մակարդակը կազմում է 25 տոկոս: Ֆրանսիայում այն նույնպես 25 տոկոս է, Էստոնիայում` 22, Վրաստանում` 27, Պորտուգալիայում` 28, Իսպանիայում` 31, Չեխիայում` 34, Լեհաստանում` 35, Սլովենիայում` 40 տոկոս եւ այլն:

Երրորդ` երրորդ խումբ երկրներում, որոնք թվով 11 են, կոռուպցիայի միջին մակարդակը 46.37 տոկոս է: Այս խմբում են նաեւ Իտալիան /41տոկոս/, Հունաստանը /46 տոկոս/, Խորվաթիան /46 տոկոս/, Ռումինիան /48 տոկոս/, Չինաստանը /49 տոկոս/ եւ այլն:

Չնայած այս ծրագրում Հայաստանը եւ մի շարք այլ երկրներ ներառված չեն, այսուամենայնիվ, «Ազատության տուն» կազմակերպության եւ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Չեխիայի եւ Հայաստանի վերաբերելի տվյալների համադրմամբ կատարված հաշվարկները  վկայում են, որ Հայաստանը նույնպես կարող էր ընդգրկվել այս խմբում` մոտավորապես 46 տոկոս կոռուպցիայի  մակարդակով, որը նույնպես մտահոգիչ թիվ է եւ համարժեք ներազդման քայլեր է պահանջում: 

Չորրորդ` «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ընդգրկված 102 երկրներից 2015 թվականին 60-ում պետական իշխանության մարմինների կոռումպացվածության աստիճանը հասել է 50 եւ ավելի տոկոսի: Ծրագրում ընդգրկված Արեւելյան Եվրոպայի ու մեր տարածաշրջանի երկրներից դրանց թվում են Հունգարիան, Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Իրանը, Սերբիան, Բուլղարիան, Ալբանիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Մոլդովան եւ այլն:

Այն փաստը, որ ուսումնասիրված երկրների 58 տոկոսից ավելիում կոռուպցիայի մակարդակը 50 եւ ավելի տոկոս է, վկայում է ահագնացող չափերի ու ընդգրկման հասնող մետաստազի մասին, որի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը համարժեք չեն վտանգի աստիճանին: Նման ցուցանիշը նաեւ սահմանադրականության լրջագույն դեֆիցիտի վկայություն է ու սոցիալական կատակլիզմների պատճառ:

Հինգերորդ` եթե փորձում ենք այդ ծրագրի տեղեկատվության շրջանակներում գնահատել վերջին երեք տարիների դինամիկան, ապա մի շարք երկրների համար այն ունի հետեւյալ պատկերը. ԱՄՆ-ում վերջին երեք տարում կոռուպցիայի մակարդակը բարձրացել է 3 տոկոսային կետով` 22-ից հասնելով 25 տոկոսի, Հունգարիայում այն բարձրացել է 22 տոկոսային կետով` 28-ից հասնելով 50 տոկոսի, Լեհաստանում բարձրացել է 17 տոկոսային կետով, Թուրքիայում` 6, Բուլղարիայում` 7, Մոլդովայում` 5 տոկոսային կետով եւ այլն:

Վեցերորդ`  վիճակն ավելի վատթար է հասարակական տրանսֆորմացիա ապրող շատ երկրներում` հատկապես վերջին տասնամյակի տվյալներով: Նման պատկերի բացահայտման համար առավել լայն հնարավորություն է ընձեռում «Ազատության տուն» կազմակերպության կողմից հրապարակվող տեղեկատվությունը 2006-2015 թվականներին /տե'ս Nations in Transit 2015, էջ 24/: Ըստ այդ տվյալների նշված տարիներին վերափոխվող հասարակական համակարգերում կոռուպցիայի գործակիցը, հետեւաբար` նաեւ դրա փաստացի մակարդակը, մասնավորապես.

ա/ աճ է գրանցել.

Բուլղարիայում 13.3 տոկոսով, Հունգարիայում` 25.0, Լեհաստանում` 7.7, Սլովակիայում` 25.0, Սլովենիայում` 11.1, Ադրբեջանում` 8.0, Ռուսաստանի Դաշնությունում` 12.5, Ուկրաինայում` 4.3, Ուզբեկստանում` 3.8 տոկոսով, 

բ/ իջել է.

Վրաստանում` 18.2 տոկոսով, Լատվիայում` 7.7, Լիտվայում` 12.5, Խորվաթիայում` 15.8, Մակեդոնիայում` 10.5, Չեռնոգորիայում` 4.8, Սերբիայում` 10.5, Հայաստանում` 8.7 տոկոսով:

Յոթերորդ` ըստ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի` Նախկին ԽՍՀՄ պե­տություններից կոռուպցիայի առումով առավել վտանգավոր վիճակ է արձանագրվել Մոլդովայում, որտեղ այն գնահատվում է 72 տոկոս, Ղրղզստանում` 70 տոկոս, Ուկրաինայում եւ Ուզբեկստանում` 64 տոկոս, Ռուսաստանի Դաշնությունում եւ Ադրբեջանում` 56 տոկոս, Ղազախստանում` 55 տոկոս: 

Երկրում սահմանադրականության վիճակի գնահատման տեսանկյունից բերված ընդհանուր պատկերը հասարակական օրգանիզմի իմունային անբավարարության վիճակի արտացոլանքն է եւ հաղթահարման համարժեք մոտեցումներ է պահանջում:

Չենք բացառում, որ շատերը թերահավատորեն կվերաբերեն հիշյալ կազմակերպությունների կողմից ներկայացվող ուսումնասիրությունների արդյունքներին: Մենք կարծում ենք, որ ընդհանրական պատկերն առկա իրավիճակին համարժեք է, իսկ  խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե «ծուռ հայելուն» մեղադրելու տրամաբանությամբ, այլ յուրաքանչյուր երկրում իրավիճակի օբյեկտիվ ու բազմագործոն ախտորոշման ու համարժեք լուծումներ գտնելու ճանապարհով:

Կոռուպցիայի դեմ պայքարող ցանկացած հանձնաժողովի գործունեությունը կշարունակի անպտուղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նման համակողմանի ու բազմագործոն ախտորոշում արված չէ ու դրանից բխող ծրագրանպատակային համարժեք քայլեր ձեռնարկված չեն:

Այս հարցում ձեւական մոտեցումը ոչինչ չանելուց առավել վտանգավոր է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities