PR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել
BLOGPR-ի առողջապահություն
Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, ըստ ամենայնի, չափազանց ծանր էր տարել Գագիկ Ծառուկյանի կողմից առողջապահության ոլորտի վերաբերյալ հնչեցված քննադատությունը։ Սակայն այստեղ առանցքայինը նախարարի արձագանքը չէ (մանավանդ որ դա, անշուշտ, Փաշինյանի հերթական SMS-ի հետևանք էր), այլ այն իրողությունը, որ հասարակությունը վաղուց արդեն սեփական մաշկի վրա զգում է առողջապահական համակարգի խայտառակ վիճակը։
Այս ամենի ֆոնին այսօր հանրությանը ցնցեց Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ տարածված հաղորդագրությունը, որտեղ մարդու մահվան մասին օգտագործվել էր անմարդկային ձևակերպում՝ «ինքնավնասման ավարտուն գործողություն»։
Սա պարզապես անհաջող ձևակերպում չէ։ Սա պետական համակարգի մտածողության և արժեհամակարգի արտացոլումն է։
Մարդ է մահացել։ Ընտանիք է կործանվել։ Ծանր ողբերգություն է տեղի ունեցել։ Բայց պետական կառույցի պաշտոնական լեզվում այդ ամենը վերածվել է սառը, մեխանիկական և գրեթե անզգայուն ձևակերպման։ Սա արդեն բարոյական և արժեքային խոր ճգնաժամի մասին է խոսում։ Առողջապահությունը նախ և առաջ մարդն է՝ իր ցավով, վախով, արժանապատվությամբ և կյանքի իրավունքի համար պայքարով։
Սակայն ձեր համար, սա ընդամենը ինքնագովազդով զբաղվելն է, ոչ թե իրական խնդիրների լուծումը, քննադատությունը լսելու և խնդիրները լուծելու փոխարեն՝ նեղանալն ու հերթական տեղեկատվական աղմուկով հանրության ուշադրությունը շեղելն է։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



