Ֆրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը։ Այս մասին հաղորդում է ElNacional պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական գրանդը ծրագրում է 21-ամյա պորտուգալացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նևեշի տրանսֆերի համար «քաղաքայինները» պատրաստ են հատկացնել 115 միլիոն եվրո։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նևեշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



