Այս ծեր կինը 60 տարի շարունակ ոչ մի տեղեկություն չուներ իր ամուսնու մասին. Սակայն վերջին նորությունը ապշեցրեց բոլորին… (լուսանկարներ)
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Մարիա Զլատիչը հասարակ միայնակ թոշակառու է, ով ապրում է Սերբիայում: Նա 86 տարեկան է, և նրա հարազատներից ոչ ոք այլևս չկա… Թվում է, թե Մարիային այլևս ոչ մի անակնկալ չի սպասվում կյանքից: Սակայն վերջերս նրա հետ մի անհավանական բան տեղի ունեցավ: Blog.1in.am-ը ներկայացնում է պատմության մանրամասները:
Սակայն, սկզբում վերադառնանք նրա հեռավոր անցյալ և համառոտ պատմենք Մարիայի կյանքի մասին: Երբ նա քսան տարեկան էր, նա ծանոթացավ կողքի գյուղից մի տղայի հետ՝ Մոմչիլո Զլատիչի: Նրանք սիրահարվեցին միմյանց և շուտով օրինականացրեցին իրենց հարաբերությունները:
1956 թվականին երիտասարդ ամուսիններին հնարավորություն ընձեռվեց հեռանալ Հարավսլավիայից: Նրանք գնացին աշխարհի մյուս ծայրը՝ Ավստրալիա՝ լավ կյանք որոնելու: Նրանք աստիճանաբար հարմարվեցին նոր մշակույթին:
Սակայն արտագաղթելուց հետո մեկ ու կես տարի անց Մարիային ծանր փորձություն էր սպասվում: Նա իմացավ, որ իր մայրիկը ծանր հիվանդ է, և նրան մշտական խնամք է հարկավոր: Մարիան անմիջապես վերադարձավ Հարավսլավիա՝ հիվանդ մորը խնամելու:
Մարիան ընտանիքի միակ երեխան էր, իսկ նրա հայրը վաղուց մահացել էր: Այնպես որ կաթվածահար եղած մոր ողջ խնամքն ու հոգսը միայն նրա ուսերին էր: Իսկ այդ ընթացքում Մոմչիլոյի գործերը շատ լավ էին ընթանում Ավստրալիայում: Նա չէր ցանկանում թողնել իր բիզնեսը և մնաց այնտեղ ապրելու:
Սկզբնական շրջանում Մարիան և Մոմչիլոն ակտիվորեն նամակներ էին գրում միմյանց, սակայն ժամանակի ընթացքում նրանց զգացմունքները սառեցին: Քանի որ նրանց հազարավոր կիլոմետրեր էին բաժանում, և նրանցից յուրաքանչյուրն իր կյանքով էր ապրում: Մի քանի տարի հետո նարնց նամակագրական կապը խզվեց:
Մարիան իմացավ, որ Մոմչիլոն իր համար նոր կին է գտել: Եվ այժմ նա պատճառ չուներ Ավստրալիա վերադառնալու: Այդ պատճառով էլ նույնիսկ մոր մահից հետո նա շարունակեց ապրել իր մայրիկի գյուղի հին տանը:
Ավելի քան 50 տարի Մարիան ոչինչ չգիտեր Մոմչիլոյի մասին: Ընդամենը որոշ շշուկներ էին նրան հասնում հարևաններից: Ասում էին, որ նա միլիոնատեր է դարձել, սակայն Մարիան չէր հավատում դրան: Ինչպես նաև, նրան հաճելի չէր քննարկել նախկին ամուսնուն:
2011 թվականին Մարիայի հարևաններն իմացան, որ Մոմչիլոն մահացել է: Եվ չնայած այն բանին, որ Մարիան ընդհանրապես չէր հավակնում նրա ժառանգությանը, հարևանները որոշեցին վերականգնել արդարությունը: Ինչքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ պարզվեց, որ մահացողը Մարիայն կտակել է մեկ միլիոն ավստրալական դոլար:
Ի զարմանս բոլորի, Մարիան անչափ հանգիստ վերաբերվեց այդ լուրին: «Փողերն ինձ հարկավոր չեն: Ինձ բավական է հացը, ջուրը և ձմռան վառելիքը», – ասում է մեր պատմության հերոսուհին:
Մի փոքր մտածելուց հետո, նա իր ժառանգությունը բաժանեց ծանոթներին և հարևաններին: «Փողերն այլևս ինձ չեն երջանկացնի: Քանի որ ես նույնիսկ չգիտեմ, թե ինչի վրա կարելի այն ծախսել: Սակայն, իսկական երջանկություն է այն, որ Մոմչիլոն ինձ չի մոռացել իր ողջ կյանքի ընթացքում: Ես կարծում էի, որ նա վաղուց ինձ մոռացել է», – անկեղծորեն ասում է Մարիա Զլատիչը:
Այս ծեր կնոջ խոսքերի մեջ խորը ճշմարտություն է թաքնված:








