Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան
BLOGՌազմական շքերթ պետք է ,թէ ոչ՞։ Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել։
Ընդ որում ամենաբարձր իշխանական մակարդակով որոշել են հրապարակում սարքել նոր հրետանային տեխնիկայի սիրողական ուսումնասիրություն։ Բա թող ժողովուրդը թող տեսնի։
Այս առումով մի քանի հարց։
1. Որպես կանոն շքերթը բեմադրում է հաղթող երկիրը կամ կողմը։ Մենք հաղթել ենք՞։Իհարկե ոչ և կապիտուլյացիա ստորագրող անձը երբեք իրավունք չունի հաղթահանդեսի։
2. Հաղթական հանդեսի համար որպես կանոն բերվում են զանազան ստորաբաժանումներ նաև մարտական հերթափոխներից ։ Մեր բանակը լիովին համալրված է զորքի առանձին տեսակների շարակազմով՞։ Իհարկե ոչ և այդ ստորաբաժանումների բերելը մայրաքաղաքի հրապարակ կոպիտ սխալ է։
3.Ախմախների նման խոստացել են ցուցադրել ձեռք բերված նոր հրետանային տեխնիկան ։ Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը ունի արբանյակներից կատարված լուսանկարներով տեղորոշելու, թէ հրապարակ մտնող և դուրս եկող տեխնիկան որտեղից է գալու և ետ գնալու, չի նշանակում որ թշնամուն տրվում է իրական հետախուզական վերլուծության հնարավորություն՞։
Առնվազն այս երեք կետերը բավարար են խոստացած շքերթը չեղարկելու համար։ Ինչ որ իմաստով դա լարող է նաև ապակայունացնել հարաբերական փխրուն խաղաղ վիճակը և թշնամուն տալ լուրջ խաղաքարտեր նար դիվանագիտական ասպարեզում։
Հաշվի առնելով այս հանգամանքները, առաջարկում ենք չեղարկել շքերթ կոչված խիստ վտանգավոր միջոցառումը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



