Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Առանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից դպրոցականների և ուսանողների շրջանում հաճախ հարց է ծագում՝ ի՞նչ է վատմանը, որի անունը լսել են, բայց շատերը գուցե հիմա չեն էլ տեսել: Մոտ 20-25 տարի առաջ տեխնիկական բուհերի կամ քոլեջների ոչ մի ուսանող չէր կարող յոլա գնալ առանց այդպիսի թղթի, և դպրոցականներն էլ են հաճախ օգտագործել դա: Եվ, ուրեմն, ի՞նչ է վատման թուղթը, և ինչո՞ւ է այն այդպես կոչվում: Եթե դիմենք բացատրական բառարանին, կպարզվի, որ այդ բառը նշանակում է բարձրորակ սպիտակ, խիտ թուղթ, որն ունի մեծ մաշադիմացկունություն, օգտագործվում է նկարչության՝ հիմնականում ջրանկարչության մեջ:

Վատմանի ստեղծման պատմությունը սկսվել է 1750-ական թվականներից: Այդ տարիներին Ջեյմս Վատմանը, որը կաշեգործական փոքրիկ արհեստանոց ուներ, որոշել էր թուղթ արտադրել: Նրա գաղափարը իրականացել էր, և արդեն 1733 թվականին նա բացել էր իր սեփական թղթի գործարանը, որտեղ աշխատանքի էր հրավիրել Բրիտանիայի ամենափորձառու արհեստավորներին: Եթե նախկինում թղթի արտադրության համար օգտագործվում էր փայտանյութ, ապա Վատմանը նորամուծություն էր կատարել և օգտագործել էր այլ հումք: Պարզվել էր, որ վուշի և կանեփի գործվածքը ցել յուլոզան ավելի են սպիտակեցնում, իսկ դրանից ստացված թուղթը լինում է բացարձակապես հարթ, ինչը հնարավորություն է տալիս անգամ այն համեմատել բարակ գործվածքի հետ: Մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ դրա վրա մամլիչից նկատելի հետքեր չեն մնում: Ներկերը ևս կատարելապես նստում են նոր թղթի վրա, որը նկարիչները չէին կարող չնկատել: Մոտ 30 տարի Վատմանի գործարանը եղել է միակ ընկերությունը, որը արտադրել է վատման թուղթ: Գեղեցիկ թղթի համբավը արագորեն տարածվել է ամբողջ Եվրոպայում: Շուտով հայտնվել է այդ թղթի վրա տպագրված առաջին գիրքը, և դա եղել է հայտնի Աստվածաշունչը: Դեռ վաղ տարիքից Վատմանը փորձել է իր որդու մեջ սերմանել հետաքրքրություն ընտանեկան բիզնեսի հանդեպ, և նրա մահից հետո ձեռնարկությունը ժառանգել է որդին. հենց նրա ժամանակ էլ այդ թուղթը սկսել են անվանել վատմանյան թուղթ, իսկ ժողովրդի մեջ մտել է «վատման» անվանումը: 19-րդ դարի կեսերից այդ թղթի ժողովրդականությունը հասել է այնպիսի աստիճանի, որ թղթի արտադրության մեջ նման տեխնոլոգիաներ օգտագործող գործարաններ են սկսել ստեղծվել ամբողջ աշխարհում: Ոչ միայն նկարիչներն են բարձր գնահատել այդ տեսակի թղթի հատկությունը, գծագրողները, դիզայներներն ու ինժեներներն են սկսել դա օգտագործել իրենց աշխատանքի մեջ: Քսաներորդ դարի վերջի շրջանի ցանկացած ուսանող կամ դպրոցական կարող էր հեշտությամբ բացատրել, թե ինչ է վատմանը: Դրա վրա գրվել են կուրսայիններ և դիպլոմայիններ, կազմվել են պատի թերթեր և այլն: Ներկայում համակարգչային ծրագրերի մշակումն ուսանողներին և դիզայներներին ազատել է ամեն ինչ ձեռքով գծագրելու անհրաժեշտությունից: Այժմ միայն որոշներն են աշխատում «հնաոճ» եղանակով, այսինքն՝ օգտագործում են նկարչական թերթ, նկարչական տախտակ և պարզ մատիտ: Վատմանը ներկայում ամբողջովին նախատեսված է ստեղծագործելու համար: Ընդ որում, միայն պրոֆեսիոնալ և երիտասարդ նկարիչները չեն այն օգտագործում իրենց կարիքների համար: Ճարտարապետները դրանցով ստեղծում են իրենց ապագա շրջանների և քաղաքների մոդելները: Ինտերիերի դիզայներները ստեղծում են իսկական հրաշքներ՝ Ամանորի պատուհանի զարդերից մինչև հսկայական ձյան սպիտակ ծաղիկներ, որոնք զարդարում են հարսանեկան արարողությունները: Դրանից պատրաստվում են տարբեր ձևանմուշներ: Նման թուղթը լայնորեն օգտագործվում է տպագրության մեջ: Դրա վրա տպագրվում են գովազդային նյութեր, վկայագրեր, նամակներ, մեթոդական նյութեր և ուսումնական գործիքներ: Մանկապարտեզներում և տարրական դպրոցներում վատմանն օգտագործվում է աշխատանքային դասընթացներում: Այն բազմակողմանի և ներկայումս էլ օգտագործվող նյութ է, որը միշտ հասանելի է և մատչելի:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank