Մահացել է Արայիկ Բաղդասարյանը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ երկրային կյանքից անժամանակ ու հանկարծակի հեռացել է մեր համերկրացի, 50-ամյա Արայիկ Խոսրովի Բաղդասարյանը։
Եվս մի արցախցի, ով հեռացավ կյանքից՝ մայր հողի կորստի ցավը սրտում, բազում երազանքներ ու նպատակներ թողնելով անկատար․․․ Նրա սիրտը պարզապես չդիմացավ․․․
Արայիկ Բաղդասարյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա, 2020 թվականի 44-օրյա և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախյան պատերազմներին։ Հայրենասեր, ազնիվ ու աշխատասեր անձնավորություն էր, վայելում էր հասարակության սերն ու հարգանքը։ 2020 թվականից Արմենակավանի համայնքի ղեկավարն էր։
Ցավակցում ու զորակցում ենք կնոջը՝ Քրիստինե Օհանյանին, զավակներին՝ Նվերին, Վարդուհուն, հորը՝ Խոսրով Բաղդասարյանին ու բոլոր հարազատներին։ Թող Աստված լույսերի մեջ պահի հոգին․ ննջիր խաղաղությամբ։
Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 15-ին, Հրազդան քաղաքի Hrazdan Entrance հասցեում գտնվող սգո սրահում (Քաղսիի սգո սրահ), ժամը՝ 17:00-20:00, իսկ հուղարկավորությունը՝ մայիսի 16-ին, ժամը՝ 13։00-ին, նույն վայրից։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



