Մասնագետները քննարկել են Հայաստանի բնապահպանական կրթության ներկա վիճակը
SOCIETYՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովին, որը իրականացնում է «Էյ Թի Փի» բնապահպանական հիմնադրամը: Միջոցառմանը ամփոփվել են «Բնապահպանական կրթության ցանցի կարողություների հզորացում` Հայաստանում բնապահպանական կառավարումն ամրապնդելու նպատակով» ծրագրի արդյունքները և նախանշվել հետագա անելիքները: Ծրագիրն իրականացվել է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվորպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի միջոցով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարար Արամայիս Գրիգորյանի և նախարարության ողջ անձնակազմի անունից ողջունելով միջոցառման կազմակերպումը և մասնակիցներին, իր խոսքում կարևորել է բնապահպանական կրթության դերը շրջակա միջավարի պահպանության գործընթացում: Խ. Հակոբյանը բարձր է գնահատել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությ ունը բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում:
Համաժողովում ողջույնի խոսքով և ելույթներով հանդես եկած մասնակիցները կարևերել են բնապահպանական կրթության համակարգի կատարելագործումը, ներկայացրել այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները և նախանշել հետագա քայլերը:



