Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Որքանով պատրաստ ենք մեր ողջ ուժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը: Այս մասին ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Արաղչին նշել է, որ Իրանը, ինչպես շատ անկախ երկրներ, զոհ է դարձել անօրինական ծավալապաշտության և պատերազմ հրահրելու քաղաքականության, և տարածաշրջանային անկայունությունը «պարտություն-պարտություն» իրավիճակ է բոլոր կողմերի, այդ թվում՝ հենց ագրեսորների համար:

«Ճշմարտությունն այն է, որ Իրանը, ինչպես շատ անկախ երկրներ, զոհ է դարձել անօրինական ծավալապաշտության և պատերազմ հրահրելու քաղաքականության: Սրանք այլանդակ երևույթներ են, որոնք տեղ չունեն այսօրվա աշխարհում: Նրանք, ովքեր ձգտում են անխոհեմ արկածախնդրությունների, թերևս կարծում են, թե այդ գործողությունները բխում են իրենց աշխարհաքաղաքական շահերից, սակայն, ինչպես այսօր հասկացել են ազգերն ու կառավարություններն ամբողջ աշխարհում, տարածաշրջանային անկայունությունը «պարտություն-պարտություն» իրավիճակ է բոլոր կողմերի, այդ թվում՝ հենց ագրեսորների համար»,- նշել է Արաղչին:

ԱԳ նախարարի խոսքով որքանով Իրանը պատրաստ է ողջ ուժով պայքարել հանուն իր ազատության, նույնքանով պատրաստ է հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը:

«Ես խոսում եմ մի ժողովրդի անունից, որը սարսափելի ռմբակոծությունների տակ ընտրեց դիմադրությունը. Մինաբի մայրերի անունից, ովքեր չկոտրվեցին իրենց զավակների կորստի ցավից. երիտասարդների անունից, ովքեր թույլ չեն տալիս պատերազմի փոշուն մթագնել իրենց լուսավոր ապագան. և մի ազգի անունից, որը, չնայած բոլոր ճնշումներին, շարունակում է հավատալ ազատ, կայուն և արդար աշխարհին: Այժմ բոլորի համար պետք է պարզ լինի, որ Իրանն անհաղթելի է, և ամեն անգամ, երբ ենթարկվում է ճնշման, հայտնվում է ավելի հզոր և միասնական, քան նախկինում: Որքանով պատրաստ ենք մեր ողջ ուժով պայքարել հանուն մեր ազատության և հողի պաշտպանության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը»,- ասել է Արաղչին:

Արաղչին ևս մեկ անգամ նշել է, որ թեև Իրանը պատրաստ է ջախջախիչ և կործանարար պատասխան տալ ԱՄՆ-ին և Իսրայելին, իրանցիները պատերազմ չեն ցանկանում և կոչ է արել ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներին դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումները:

«Թեև մեր հզոր զինված ուժերը պատրաստ են ջախջախիչ և կործանարար պատասխան տալ օտարերկրյա ագրեսորներին, մեր ժողովուրդը խաղաղասեր է և պատերազմ չի ցանկանում: Այս ամոթալի իրավիճակում մենք ագրեսորը չենք, այլ այն կողմն ենք, որը ենթարկվել է անարդարության և ագրեսիայի: 

Իրանը կոչ է անում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներին և միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին՝ հստակորեն դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումները, ներառյալ նրանց անօրինական ագրեսիան Իրանի դեմ, կանխել միջազգային կառույցների քաղաքականացումը և գործնական քայլեր ձեռնարկել պատերազմի հրահրումը կասեցնելու և ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտողների անպատժելիությանը վերջ տալու համար»,- եզրափակել է Արաղչին:

Հետևեք մեզ՝ այստեղ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders