Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հնդկահավը, ինչպես երևում է հայերեն անունից, բերվել է Հնդկաստանից: Ի դեպ, անգլերենում այն այլ կերպ է կոչվում ՝ «Тurkie cocks», որը թարգմանվում է որպես «թուրքական թռչուն», այսինքն՝ բերվել է Թուրքիայից: Իրոք, այդ թռչունը Եվրոպայում և Անգլիայում տարածել են թուրք վաճառականները, իսկ Թուրքիայում, ինչպես նաև Հայաստանում, այն կոչվում է հնդկական (հնդկացիական) թռչուն, քանի որ իսպանացիները այն բերել էին Վեստ-Ինդիայից (այդպես էր Ամերիկան այն ժամանակ կոչվում):

Ընդհանրապես, հնդկահավն այն կենդանիներից է, որին տարբեր լեզուներում շատ տարբեր անուններ են տալիս: Պորտուգալացիներն, օրինակ՝ հնդկահավին կոչում էին ռեգի: Ամերիկայի բնիկ բնակչությունը, ըստ քարոզիչ վանականների, հնդկահավին կոչում էր furkee, չնայած հայտնի չէ, թե որ ալգոնիկյան լեզվից է հայտնվել այդ բառը: Չոկտաու հնդիկները հնդկահավին անվանում են fakit- fakit ՝ այն ձայնի նմանությամբ, որն այն արտաբերում է: Նույնիսկ գիտությունը, կարծես, դեռ չի որոշել, թե ինչպես պետք է անվանել հնդկահավին: Լատինական անունը՝ Meleagris gallopavo, բառացիորեն թարգմանվում է որպես «հավ- սիրամարգ» և, կարծես, լեզվական երկտեղություն է: Տարբեր լեզուներում տարբեր է նաև հնդկահավերի հանած ձայների արտաբերումը: Որոշ լեզուներ փոխանցում են հնդկահավի ձայնը որպես «գլու, գլու», այլ լեզուներ՝ «կըրկ, կըրկ», իսկ հին հրեերենում՝ նույնիսկ «te-karkerim»:

Հնդկահավերը (ճոլոկներ, գոռելներ) հավերի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ են։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունեն մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Ընտանի հնդկահավերը վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ. դրանք գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12-16, առավելագույնը՝ 20 կգ)։ Բուծվում են բացառապես որպես մսատու, թեպետ ձուն ևս օգտագործվում է սննդի մեջ։ Միսը բարձրորակ է և համեղ։

Հնդկահավաբուծությունը ներկայում առավել տարածված է ԱՄՆ-ում և Կանադայում։ Անհայտ է, թե եվրոպացիների կողմից Ամերիկա կոչված մայրցամաքում երբ և որտեղ են առաջին անգամ բուծել հնդկահավեր: Սակայն հայտնի է, որ հնդկահավը 1520ական թվականներին է բերվել Եվրոպա: Նախ՝ նրանց իրենց հայրենի Մեքսիկայից տեղափոխել են Իսպանիա, իսկ այնտեղից թուրք վաճառականների միջնորդությամբ տարածել ամբողջ Եվրասիա մայրցամաքով: Շատ շուտով այդ թռչունը դարձել է հարուստ դասի սիրած կերակուրը: Սիրված էր այն նաև եկեղեցու հայրերի համար:

1585 թվականից հնդկահավ ուտելը Անգլիայում վերածվել է Սուրբծննդյան ավանդույթի: Հաշվի առնելով դա՝ Նորֆլոկի ֆերմերները որոշել են ավելի մեծ օգուտներ ունենալ նոր տեսակ ստանալով, և խնդիր է դրվել վայրի հնդկահավից ստանալ ավելի շատ կրծքամիս ունեցող խաղաղ և հնազանդ ընտանի թռչնատեսակ, ինչը և հաջողվել է: Անգլիայում են բուծվել հնդկահավի ամենատարածված ցեղատեսակները՝ Norfolk black-ը և Dutch white-ը, իսկ հետագայում դրանք արդեն այնտեղից վերաարտահանվել են Ամերիկա: Այսօր ԱՄՆ-ում սննդում օգտագործվող հնդկահավի մեծ մասը այդ տեսակների սերունդներն են:

16-րդ դարի վերջից սկսած Անգլիայում հնդկահավերը ամեն տարի Նորֆլոքից քշվում էին մինչև Լոնդոն՝ Լեդենհոլլ շուկա: Այդ ամբողջ ճանապարհը 160 կմ էր, և թռչունները ամբողջ երեք ամիս ճանապարհին էին լինում: Թռչուններին անգամ հատուկ կաշվե «կոշիկներ» էին հագցնում՝ ոտքերը փրկելու համար: 1000 հնդկահավի քշելու գործընթացը կառավարում էր երկու թռչնապահ՝ երկար ուռենու կամ ընկուզենու ձողերով, որոնց ծայրին կապվել էր կարմիր կտոր: Սուրբ Ծնունդից մի քանի շաբաթ առաջ Լոնդոնի փողոցներում երթևեկությունը հաճախ ամբողջովին կաթվածահար էր լինում հնդկահավերի հսկայական քանակի պատճառով, որոնք քայլում էին Նորֆոլքից և Սուֆոլքից դեպի մայրաքաղաք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank