Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 0.3 %-ով

ECONOMICS

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: 

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2015 թ.-ին հարկաբյուջետային քաղաքականության միտված է եղել մակրոտնտեսական կայունության պահպանմանը, հատկապես կարևորվել է տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի խոսքով՝ ի տարբերություն տարածաշարջանի այլ երկրների, նախորդ տարվա ընթացքում հաջողվել է առանց որևէ ծրագրային շեղման ապահովել անհրաժեշտ ֆինանսական հոսքերը: Գագիկ Խաչատրյանը զեկուցել է, որ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2015 թ. կազմել են 1 տրիլիոն 65 միլիարդ դրամ՝ 2014-ի նկատմամբ 0,3 տոկոսով ավելի: Պեական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 253 միլիարդ դրամ, ինչը 2014-ի նկատմամբ ավելի է 10,6 տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը հաշվետու տարվա ընթացքում ամբողջական պահանջարկի վրա թողել է ընդլայնող ազդեցություն՝ արտաքին շոկերի պայմաններում դյուրացնելով պետական բյուջեի կատարումը: ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխգործակցության շրջանակում տեղեկատվության փոխանակման, մաքսատուրքերի հաշվա ռման նպատակով նախորդ տարի ներդրվել է ծրագրային ապահովման նոր մոդուլ: Շարունակվել են հարկային և մաքսային օրենսդրության կատարելագործ­ման աշխատանքները՝ ուղղված ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված՝ գործարար միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության կրճատմանը, հարկային ու մաքսային համակար­գերի կարողությունների զարգացմանը: Մշակվել է ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի նախնական տարբերակը: Գագիկ Խաչատրյանը նշել է, որ շարունակվել են ներդրումների ներգրավման ու գործարար միջավայրի բարելավ­մանն ուղղված օրենսդրական փոփոխությունները: Նա խարարը զեկուցել է, որ տարվա ընթացքում իրականացվել են գործողություններ՝ ուղղված ՀՀ ներքին սպառողական շուկայում չդրոշմավորած ապրանքների, ինչպես նաև դրոշմավորման կանոնների խախտման դեպքերի բացահայտմանը, որոնց արդյունքում հայտնաբերվել է մոտ 13 հազար չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտումով ապրանքներ: 2015թ. ընթացքում իրավապահ մարմինների պահանջով իրականացվել է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 604 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 12.7 մլրդ դրամի պարտավորություն: «Հա րկատու 3» ծրագրային համակարգում ներդրվել են նոր ենթահամակարգեր:

Վարչապետը դրական է գնահատել նախարարության աշխատանքը և նշել, որ 2015 թվականին ջանքերի համատեղմամբ ՀՀ կառավարությանը հաջողվել է հաղթահարել աշխարահաքաղաքական իրողությունների հետևանքով առաջացած դժվարությունները: Գործադիրի ղեկավարը կարևորել է հետագա ծախսերի արդյունավետության բարձրացումը և նշել, որ այդ նպատակով կառավարությունն իրականացնելու է կոնկրետ քայլեր: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 2016 թ. նախատեսված են լուրջ ծրագրեր և կառավարությունը միասնական ուժերով շարժվելու է առաջ:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference