Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Առողջապահության նախարարությունը 2015թ. կատարել է իր առջև դրված 6 գերակա խնդիրները

SOCIETY

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 17-ին շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2015թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապե րի վարչությունից, իր ղեկավարած գերատեսչության 2015թ. կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա զեկուցել է, որ առողջապահության նախարարության 2015թ. 6 գերակա խնդիրները կատարվել են. բժշկական 6 հաստատությունում ներդրվել է առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական ծրագիրը, հաստատվել են կլինիկական ուղեցույցներ, պետական պատվերի տեղադրման գործընթացի բարելավման նպատակով ընդունվել է ոլորտը կարգավորող նոր նորմատիվ հրաման: Կառավարության հավանությանն է արժանացել 12 օրենքի նախագիծ և միջազգային 2 պայմանագրի նախագիծ, ընդունվել է կառավարության 61 որոշում: Շարունակվել և ընդլայնվել է միջազգային համագործակցությունը:

Աշխատանքներ են կատարվել մարզերի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ։ 2015թ. շահագործման են հանձնվել Ճամբարակի, Բերդի, Կապանի, Մեղրու բժշկական կենտրոնները, Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածը։ Տնտեսված միջոցների հաշվին 5 մարզում շահագործման են հանձնվել 6 նորակառույց և 1 հիմնանորոգված առողջության առաջնային պահպանման կենտրոններ և ամբուլատորիաներ։ Ավարտվել են ևս 5 առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքի կառուցման և 1-ի հիմնանորոգման աշխատանքները։ Շարունակվել են ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունա բանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, ընթացքի մեջ է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը:

2015թ. Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրի շրջանակում իրականացվել է 526.202 անվճար հետազոտություն: Սոցիալական փաթեթից օգտվող 81 հազար շահառուի համար իրականացվող պարտադիր կանխարգելիչ բժշկական հետազոտություններ է անցել շահառուների շուրջ 98 տոկոսը: Ներդրվել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը,որով բուժօգնություն է ստացել 1400 քաղաքացի:
Հաշվետու տարում շարունակվել են երեխաների, ինչպես նաև մայրական և վերարտադրողական առողջության պահպանմ անն ուղղված ծրագրերը: Արձանագրվել է մայրական և մանկական մահացության դեպքերի զգալի կրճատում: Ներդրվել է նորածինների սրտի կրիտիկական արատների սկրինինգային ծրագիրը: 0-22 տարեկան տարիքային խմբի շուրջ 700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակն ու բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մեկնարկել է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակում 2015-2019 թթ. ընթացքում անվճար կտրամադրվեն ինսուլինային անալոգներ և ինսուլինային գրիչ-ներարկիչներ: Սոցիալապես անապահով ընտանիքների անպտղության խնդրի հաղթահարմանն ուղղված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն 80 անպտուղ զույգ հետազոտվել և բուժվել է պետպատվերի շրջանակում (ՀՀ պետբյուջեից հատկացվել է 78 մլն ՀՀ դրամ): 

Հաշվետու տարում շարունակվել է Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացումը, սեզոնային գրիպի կանխարգելման ծրագրի շրջանակում կատարվել են մի շարք միջոցառումներ: ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթեցմամբ ընդունվել են «Դեղերի մասին» ՀՀ օրենքը և հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթը: 

Վարչապետի պահանջով 2015թ. կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև ՀՀ առողջապահության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը և «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Հովիկ Աբրահամյանը հորդորել է զեկուցողներին աշխատել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով՝ հաշվի առնելով նշված բնագավառներում կոռուպցիոն ռիսկերի առկայության հնարավորությունը: 

Ամփոփելով հաշվետվության արդյունքները՝ կառավարության ղեկավարը դրական է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. գործունեությունը: Վարչապետը նախարարության թիմի ուշադրությունը հրավիրել է ՀՀ մարզերում պետական պատվերի տեղադրման գործընթացի թափանցիկության և հասցեականության խնդրի վրա, որպեսզի ՀՀ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները ծախսվեն արդյունավետ և նպատակային: Հովիկ Աբրահամյանը նաև կարևորել է դեղերի որակի, ինչպես նաև գրանցման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future