Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. Չալաբյան
BLOG34 տարի առաջ այս օրը լիակատար ազատագրվեց Շուշին: Սկսելով ռազմական գործողությունը մայիսի 7-ի երեկոյան, 1700 խիզախ հայ մարտիկներ, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ, անհավանական գրոհով անակընկալի բերեցին անառիկ դիրքերում ամրացած, գերակշիռ ուժեր ունեցող թշնամուն, և ազատագրեցին ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող հայոց բերդաքաղաքը:
Սա հայոց զենքի առավել փառավոր հաղթանակներից էր վերջին հարյուրամյակի ընթացքում, և առհավետ ոսկե տառերով է գրվելու մեր պատմության մեջ: Ցավոք, մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն՝ պատերազմը դրանով դադարացնելու ստահոդ և կեղծ հիմնավորմամբ:
Շուշին այսօր էլ մնում է անառիկ ամրոց, և ողջ Արցախի բանալին՝ Շուշիին տիրողն է միշտ վերահսկելու ողջ Արցախը: Համոզված եմ, որ մի օր մենք նորից մեր պայքարով, աշխատանքով և համախմբվածությամբ արժանի կդառնանք այդ պատվին, իսկ մինչ այդ հավերժ փառք տանք այն խիզախ հայ մարտիկներին, որոնք իրենց սխրագործությամբ 1992 թ. փրկեցին շրջափակումից հայկական Արցախը, և հաղթանակի բերկրանքը բերեցին մեր ողջ ժողովրդին: Շնորհավոր բոլորիս Եռատոնը!
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



